Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Գիտնականները թոքերի քաղցկեղի դեմ պատվաստանյութ են հայտնագործել. 1in.am

Գիտնականները թոքերի քաղցկեղի դեմ պատվաստանյութ են հայտնագործել. 1in.am

Կուբայում ստեղծել են Cimavax անվանումով չարորակ ուռուցքների դեմ արդյունավետ պատվաստանյութ, որը Ամերիկան ցանկանում է ներկրել: Այս մասին հաղորդում է Healthy Food Team-ը:

 

Այդ պատվաստանյութը գոյություն ունի արդեն 25 տարի, և այն 2011 թվականից Կուբայում կիրառում են անվճար:

 

Roswell Park Candace Johnson ինստիտուտի գործադիր տնօրենը հայտնում է, որ իրենք քիչ ռեսուրսներով շատ բան են արել, և որ պետք է խնդրին նորարարական մոտեցում ցուցաբերվի: Իրենց իմունոլոգիական ընկերությունը գոյություն ունի 40 տարի:

 

Կուբայում մի քանի տարի առաջ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն հիվանդները, ովքեր ընդունել են Cimavax, ապրել են 4-6 ամիս ավելի երկար, քան պատվաստանյութ չընդունածները, սակայն դրա գլխավոր նպատակը ուռուցքի աճի կանխումն է:

 

Ամերիկացի գիտնականները հիացած են ո՛չ միայն Cimavax-ով, այլ նաև Կուբայի մասնագետների կողմից մշակված քաղցկեղի բուժման մյուս մեթոդներով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. deita.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ