Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ցողունային բջիջները կարող են բուժել կաթվածի հետեւանքները. news.am

Ցողունային բջիջները կարող են բուժել կաթվածի հետեւանքները. news.am

Բրիտանացի գիտնականները բացառիկ ցողունային բջիջներ են հայտնաբերել, որոնց միջոցով կարելի է արդյունավետ կերպով բուժել կաթվածի հետեւանքները: Այս բացահայտումը հնարավորություն է տալիս սիրտ-անոթային համակարգի վտանգավոր հիվանդություններ ունեցող միլիոնավոր մարդկանց՝ բուժվելու:

 

Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ գոյություն ունի ցողունային բջիջների հատուկ տեսակ, որը նպաստում է սրտամկանի ռեգեներացիային՝ կաթվածից հետո: Փորձարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ լաբորատոր մկները, որոնց բուժում էին այս տեսակի ցողունային բջիջներով, կարողացան գրեթե ամբողջությամբ վերականգնել վնասված սրտամկանի զգալի մասը թերապիայի ընդամենը 12 շաբաթների ընթացքում: Այս բուժման միջոցով հնարավոր եղավ կանխել սրտային անբավարարության զարգացումը:

 

Հետազոտության հեղինակները պարզել են, որ ցողունային բջիջները, որոնց միջոցով հնարավոր է հաղթահարել կաթվածի հետեւանքները, իրենց մակերեսին յուրահատուկ սպիտակուցներ ունեն: Դրանց միջոցով գիտնականները կարողացան գտնել, զտել եւ անհրաժեշտ քանակությամբ բազմացնել այն ցողունային բջիջները, որոնք կարելի է ներարկել սրտամկանի վնասված հատվածում:

 

Այժմ, երբ գիտությանը հայտնի է, ինչպես օգտագործել այս ցողունային բջիջները, պետք է գտնել դրանց այնպիսի նմուշներ, որոնք կիրառելի կլինեն մարդկային սրտի համար, ինչը կարող է ռեգեներատիվ բժշկության զարգացման նոր փուլ մեկնարկել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ