Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ցողունային բջիջները կարող են վերադարձնել կույր մարդկանց տեսողությունը. med.news.am

Ցողունային բջիջները կարող են վերադարձնել կույր մարդկանց տեսողությունը. med.news.am

Գիտնականներն արդեն կարողանում են փոխպատվաստել ցողունային բջիջներից աճեցրած օրգանները: Սակայն դրանց անմիջական ներարկումները հիմնականում որեւէ արդյունք չէին արձանագրում, քանի որ այդ բջիջները մահանում էին օրգանիզմում հայտնվելուց հետո: Սակայն այժմ կանադական Տորոնտոյի համալսարանի մասնագետները գիտեն, ինչպես լուծել այս խնդիրը:

Նրանց հաջողվեց վերականգնել կույր մկների տեսողությունը ցողունային բջիջների ներարկումների միջոցով: Այդ ներարկումն օգնեց վերականգնել ո՛չ միայն տեսողությունը, այլ նաեւ ինսուլտից հետո վնասված ուղեղի հատվածները:

 

Իսկ դա հույս է տալիս, որ ցողունային բջիջների թերապիայի միջոցով հնարավոր կլինի նաեւ մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ բուժել:

Գիտնականների հայտնագործած հիդրոգելը բաղկացած է հիալուրոնից, որը պահպանում է բջիջների կենսունակությունը, ինչպես նաեւ մեթիլցելյուլոզից՝ քիմիական բաղադրիչից, որի ձեւավորած սուբստանցիայի միջոցով ցողունային բջիջները կարողանում են մնալ նույն տեղում: Գիտնականները այս բջիջների միջոցով կարողացել են աճեցնել նոր ռեցեպտորներ, որոնք էլ ներարկվել են կրծողների աչքերի մեջ:

Այս բջիջները, որոնք անհրաժեշտ են աչքերին՝ լույսը տարբերակելու համար, օգնում են վերականգնել բբի ֆունկցիաները 15 տոկոսով: Ինչ վերաբերում է մկներին, որոնք վերջերս են ինսուլտ տարել, ապա դրանց մոտ եւս մի շարք ֆունկցիաներ էին վերականգնվում ցողունային բջիջների ներարկումից հետո:

 

Քանի որ այս բջիջներն արդյունավետ են նյարդային համակարգի երկու հատվածներում, ապա հույս կա, որ դրանք հնարավոր կլինի օգտագործել նաեւ մարմնի այլ մասերում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.copywriter-yastrebova.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ