Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Մարդու մաշկը կարող է օգնել հաղթահարել ճարպակալումը. news.am

Մարդու մաշկը կարող է օգնել հաղթահարել ճարպակալումը. news.am

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մարդու մաշկից ախորժակը վերահսկող նեյրոններ ստանալ: Այս բացահայտման շնորհիվ մոտ ապագայում հնարավոր կլինի ստեղծել ճարպակալման դեմ պայքարող դեղամիջոց, պնդում են գիտնականները:

 

Նեյրոններ ստանալու համար Նյու Յորքի հիմնադրամի եւ Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները ստիպված եղան վերածրագրավորել մաշկի բջիջները գենետիկական մակարդակով, ինչը դրանց ինդուկցված բազմապոտենտ բջիջների է վերածել: Ինչպես եւ մյուս ցողունային բջիջները, բազմապոտենտ այս բջիջները եւս կարող են փոխակերպվել տարբեր տեսակի հասուն բջիջների՝ մոլեկուլյար համակարգված ազդակներ ստանալու դեպքում: Այս տեխնոլոգիան արդեն կիրառվել է տարբեր տիպի բջիջներ՝ ինսուլին արտադրող բետա-բջիջներ, նեյրոններ եւ ուղեղի հյուսվածքների բջիջներ ստանալու համար:

 

Մասնագետները պարզել են, ինչ ազդակներ են ի վիճակի բազմապոտենտ բջիջները փոխակերպել ախորժակը վերահսկող  հիպոտալամուսի կորիզի բջիջների եւ փորձել են օգտագործել այս գիտելիքները գործնականում: Ընդ որում՝ փոխակերպումը տեւել է 30 օր:

 

Ստացված նեյրոններն իրենց պահում էին նույն կերպ, ինչ իսկականները: Մասնավորապես, դրանք ի վիճակի էին հատուկ նեյրոպեպտիդներ մշակել ու արտադրել՝ զգայուն լինելով ինսուլինի եւ լեպտինի հանդեպ:

 

Գիտնականների հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of Clinical Investigation ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. foodlover.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ