ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականները «խելացի ինսուլին են» մշակել 1-ին տիպի դիաբետի համար. news.am
Մասաչուսեթսի տեխնոլոլգիական համալսարանի(ԱՄՆ) գիտնականները մշակել են ինսուլին հորմոնին փոխարինող նոր դեղամիջոց, որի ազդեցությունն օրգանիզմում կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ВВС-ի հաղորդմամբ՝ դեղամիջոցը ստացել է ”խելացի ինսուլին” անվանումը. ներարկումից հետո այն ամբողջ օրվա ընթացքում շրջապտույտ է կատարելու արյան մեջ և սկսելու է ազդել այն ժամանակ, երբ օրգանիզմը դրա կարիքն ունենա:
«Խելացի ինսուլինը» սովորական ինսուլին դեղամիջոցի փոփոխված տարբերակն է՝ երկարատև ազդեցությամբ: Դրա մեջ գիտնականները պարզապես ավելացրել են սպիտակուցային մոլեկուլներ, որոնք էլ հենց ներարկումից հետո կարգավորելու են արյան մեջ ինսուլինի քանակը. եթե արյան մեջ շաքարի քանակը լինի թույլատրելիի սահմաններում, ապա սպիտակուցային մոլեկուլներն արգելափակելու են ինսուլինի աշխատանքը. հորմոնը առանց ակտիվանանալու շրջապտույտ է անելու արյան մեջ: Բայց երբ գլյուկոզայի քանակը բարձրանա, ապա սպիտակուցային մոլեկուլները «ազդանշան են ուղարկելու» ինսուլինին, որ ժամանակն է գործի անցնել և հակազդել:
«Խելացի ինսուլինը» նախատեսված է առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցողների համար, որի ժամանակ օրգանիզմը կամ չի կարողանում ինսուլին արտադրել, կամ էլ՝ օգտագործել այն: Դեղամիջոցի արդյունավետությունը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա: Մասնագետները մոտ ապագայում նախատեսում են փորձարկել նաև մարդու վրա: Փորձագետների կանխատեսումներով՝ այս նոր դեղամիջոցը վաճառքի հանելու համար դեռ երկար տարիներ կպահանջվեն:
13.02.2015 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ