ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Արհեստական ենթաստամոքսային գեղձը՝ առաջին տիպի շաքարախտի բուժումը բարելավող միջոց
Արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է փոխել առաջին տիպի շաքարախտով տառապողների կյանքը: Քլիվլենդի հիվանդանոցը ներկայացնող գիտնականներն ինսուլինի սովորական ներարկման եւ արհեստական ենթաստամոքսային գեղձի համեմատական վերլուծություն են իրականացրել՝ պարզելու համար, որ վերջինս նշանակալիորեն ավելի արդյունավետ է գործում, հաղորդում է Medical Daily-ն:
Բժիշկ-էնդոկրինոլոգ դոկտոր Բեթուլ Հաթիփօղլուն, ով չի մասնակցել կլինիկական հետազոտություններին, համոզված է, որ արհեստական ենթաստամոքսային գեղձի կիրառությունը նշանակալի գերակայություն ունի ինսուլինի սովորական ներարկման նկատմամբ եւ պետք է հնարավորինս շուտ կլինիկական պրակտիկայում ներառվի, հաղորդում է Live Science-ը: Առաջին տիպի շաքարախտը գլխավորապես մանկական հասակում է ախտորոշվում եւ ինսուլինի օրական ներարկումներով բուժվում: Ենթաստամոքսային գեղձը կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ:
Հետազոտողները քիչ թվով հիվանդների մոտ են արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակով բնորոշվող՝ ինսուլինային շոկ անվամբ հայտնի վտանգավոր հիպոգլիկեմիկ վիճակ հայտնաբերել: Հետազոտության համահեղինակ Ահմադ Հայդարը The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում ներկայացված հրապարակման մեջ նշել է, որ, համաձայն ձեռք բերված արդյունքների, արհեստական ենթաստամոքսային գեղձը՝ սովորական ինսուլինային ներարկման համեմատ, բարելավում է գլյուկոզայի մակարդակի վերահսկումը եւ իջեցնում հիպոգլիկեմիայի վտանգը :
Հետազոտողները 30 հիվանդի մոտ արհեստական ենթաստամոքսային գեղձի 2 տարբեր տեսակների՝ ինսուլինային ներարկման հետ համեմատություն են նախաձեռնել: Մինչ ներարկման միջոցով հիվանդը միայն ինսուլին է ստանում, ենթաստամոքսային գեղձը կարող է նաեւ գլյուկագոն արտազատել: Հիվանդները 24 ժամվա ընթացքում 3 անգամ վերադարձել են կլինիկա, որտեղ ամեն անգամ բուժման տարբեր միջոցներն են կիրառվել: Արհեստական ենթաստամոքսային գեղձը ո՛չ միայն իջեցրել է հիպոգլիկեմիայի առաջացման հավանականությունը, այլեւ բարելավել է գլյուկոզայի մակարդակի վերահսկումը: Հոդվածի տեքստում հետազոտության մեկ այլ համահեղինակ նշում է, որ, քանի որ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը գլխավորապես գիշերվա ընթացքում է նկատվում, գիշերային հիպոգլիկեմիայի հանդեպ վախը հատկապես երեխաների մոտ մեծ սթրեսի եւ անհանգստության առաջացման պատճառ կարող է դառնալ:
Շաքարախտով ախտորոշվածների ընդամենը 5%-ն է հիվանդության առաջին տիպով տառապում, բայց ախտահարվածների թիվն, այդուհանդերձ, միլիոնների է հասնում: Ինսուլինն անհրաժեշտ է գլյուկոզայի, օսլայի եւ այլ սննդանյութերի՝ էներգիայի փոխակերպման համար, ինչն անհրաժեշտ է օրգանիզմին օրվա ընթացքում: Այս գործընթացի խաթարումը բերում է կենսագործունեության խանգարման՝ օրգանների հետագա վնասումով: Արհեստական ենթաստամոքսային գեղձը լավագույն մրցունակ լուծումը կարող է դառնալ՝ ոլորտի խնդիրների հաղթահարման հարցում. հետազոտության հեղինակները վստահ են, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում այն գիշերային ժամերին եւս գլյուկոզայի մակարդակը վերահսկելու հնարավորություն կընձեռի: Բժիշկները հույս ունեն, որ արհեստական ենթաստամոքսային գեղձը բավականին արագ կներդրվի եւ մինչ 2020 թվականը կիրառելի կդառնա՝ բուժման նպատակով: Ինսուլինի՝ լայն տարածում ունեցող սովորական ներարկումների հետ միասին, այն հիվանդների կյանքի որակի բարելավման հրաշակի միջոց կարող է ծառայել:
03.12.2014 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ