Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Նոր առաջընթաց՝ առաջին տիպի շաքարախտի բուժման գործում. news.am

Նոր առաջընթաց՝ առաջին տիպի շաքարախտի բուժման գործում. news.am

Առաջին տիպի շաքարախտի բուժման գործում նոր առաջընթաց է գրանցվել: Հարվարդի համալսարանականներն ինքնուրույն ինսուլին արտադրող բջիջներ աճեցնելու եւ ներպատվաստելու եղանակ են հայտնաբերել:

 

Գիտնականներին հաջողվել է էմբրիոնալ ցողունային բջիջներից մեծ քանակությամբ՝ ենթաստամոքսային գեղձի առողջ բջիջների հետ գրեթե նույնական, ինսուլին արտադրող բջիջներ ստանալ, որոնց ներպատվաստումը առաջին տիպի շաքարախտով տառապող հիվանդներին ինսուլինի ամենօրյա ներարկումներից հրաժարվելու հնարավորություն կընձեռի, հաղորդում է The Telegraph-ը:

 

«Առայժմ նախակլինիկական փորձարկումների փուլում ենք՝ վերջնակետից մեկ քայլ առաջ», - հայտարարել է պրոֆեոր Դուգ Մելտոնը, ով որդու մոտ շաքարախտի ախտորոշման պահից ի վեր՝ արեն 23 տարի շարունակ, հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցների հայտնաբերմանը միտված հետազոտություններով է զբաղվում:

 

Նրա հաղորդմամբ, ներկայումս բետա-բջիջները կենդանիների, մասնավորապես՝ պրիմատների նկատմամբ են փորձարկում անցնում եւ արդեն մի քանի ամիս է անդադար ինսուլին են արտադրում: «Չափազանց ուրախալի էր տեսնել, որ ի վիճակի ենք անել այն, ինչը մինչ այժմ անհնարին էր թվում», - նկատել է Մելտոնը:

 

Լոնդոնի համալսարանական քոլեջի ռեգեներատիվ բժշկության ամբիոնը ներկայացնող պրոֆեսոր Քրիս Մեյսոնը ձեռքբերումը հակաբիոտիկների հայտնագործության հետ է համեմատել:

 

Առաջին տիպի շաքարախտը աուտոիմուն հիվանդություն է, որի պարագայում ենթաստամոքսային գեղձի, այսպես կոչված, «բետա-բջիջները» դադարում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորող ինսուլին հորմոնն արտադրել: Այն, երկրորդ տիպի շաքարախտի հետ համեմատությամբ, նվազ տարածում ունի, բայց առավել հաճախ երիտասարդ տարիքի մարդկանց մոտ է ի հայտ գալիս:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. narodnue-sredstva.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Hermine, գիտության նորագույն նվաճումները հասու չեն բոլորին ու կլինիկական պրակտիկայում նրանց կիրառմանն անցնելու համար երբեմն տարիներ են պետք:

hermine

17.10.2014

barev dzes,karox eq asel inchqanov en chosht ays haytararutyunner@?qani vor bjishkneri koxmic voch mi angam nman haytararutyun chem lsel 1 tipi shaqaraxti masin

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ