ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Աղի ներարկումը՝ քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացում խթանող միջոց. news.am
Սաութհեմփթոնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները միջազգային հետազոտությունների շրջանակում աղի ներարկման օգնությամբ քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացում խթանող նոր տեխնոլոգիա են մշակել:
Խոսքը, մասնավորապես, նորաստեղծ մոլեկուլի մասին է, որը նատրիումի եւ քլորիդի իոնները բջիջների ուղղությամբ առաքելու ներուժ է դրսեւորում, հաղորդում է Daily Mail-ը:
Իոնների սինթետիկ առաքիչներ վաղուց են ստեղծվել, սակայն սա առաջին դեպքն է, երբ գիտնականներն աղի ներարկման միջոցով չարօրակ բջիջների ինքնաոչնչացման ապացույց են ցուցադրում: Բացի այդ, հիշյալ առաքիչների օգնությամբ կարելի է նաեւ այլ՝ քաղցկեղի, ինչպես նաեւ մուկովիսցիդոզի դեմ մշակված դեղերի առավելագույն արդյունավետությունն ապահովել:
Հետազոտության համահեղինակներից պրոֆեսոր Ֆիլիպ Գեյլը մանրամասել է, որ իրականացված աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, թե ինչպես են քլորիդի առաքիչները բջիջների մեմբրաններում առկա նատրիումային ուղիներն օգտագործում՝ աղի հոսքն ապահովելու համար:
Մարդու օրգանիզմում առկա բջիջները համառություն են դրսեւորում՝ մեմբրանային իոնների կայուն խտությունը պահպանելու համար, քանի որ հավասարակշռության խախտման դեպքում կարող են ապոպտոզի՝ վնասված կամ վտանգ ներկայացնող բջիջների օրգանիզմի կողմից ոչնչացում ենթադրող ծրագրային փուլի զոհը դառնալ:
Այնպես որ, բջիջների իոնային հավասարակշռությունը խախտելով, կարելի է օրգանիզմի նախաձեռնությամբ դրանց ինքնաոչնչացում խթանել:
Իրավիճակն այնքանով է բարդ, որ բջիջները, քացկեղակիր դառնալուն պես, իոնների՝ մեմբրաններով առաքման մեխանիզմի փոփոխություն են նախաձեռնում, ինչը կարող է ապոպտոզի արգելափակման հնարավորություն ընձեռել:
Այդուհանդերձ, իոնների առաքման սինթետիկ եղանակ մշակելով, գիտնականներին հաջողվել է այդ արգելքն էլ հաղթահարել, թեեւ գործընթացը միաժամանակ նաեւ առողջ բջիջների ոչնչացում է ենթադրում: Այնպես որ, հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց գտնելու համար մասնագետները դեռ պետք է հիվանդ բջիջների թիրախավորում իրականացնելու եղանակ գտնեն:
10.09.2014 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ