ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ստաֆիլակոկային վարակների դեմ նոր՝ միանվագ կիրառման դեղամիջոց է հայտնաբերվել. med.news.am
Այս կամ այն վարակային հիվանդության դեմ կիրառվող հակաբիոտիկները մարնրէների՝ դրանց նկատմամբ բարձր դիմադրողականության պատճառով կամ կիսատ թողնված բուժման կուրսի արդյունքում կարող են ցանկալի արդյունքի չհանգեցնել:
Բարեբախտաբար, Medicines Co դեղագործական ընկերության կողմից մշակված նոր հակաբիոտիկը՝ Օրբակտիվը, արժանացել է ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանը: Այն հավակնում է վերը նկարագրված դեպքերում միանգամյա կիրառմամբ բուժման արդյունավետ միջոց դառնալ: Ընդ որում, Օրբակտիվի արդյունավետությունը նաեւ մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ ստաֆիլակոկային վարակների եւ մեթիոնիլսուֆօքսիդային ռեդուկզտազ Ա-ի անբավարարությամբ պայմանավորված բարդությունների դեպքում է հաստատվել, հաղորդում է Medical Daily-ն:
Որպես ջեներիկ վանկոմիցին դասակարգված այս դեղամիջոցը նաեւ մաշկային վարակների դեմ պայքարի արդյունավետ միջոց է համարվում: Օրբակտիվն այնքանով է ինքնատիպ, որ ընդամենը մեկ՝ 1200 մգ բաղադրությամբ ներարկում է պահանջում: Նմանատիպ դեղամիջոցներ շուկային մինչ այժմ հայտնի չեն եղել: Ինքը՝ վանկոմիցինը 7-10 օր տեւողությամբ ներերակային ներարկում է պահանջում:
Օրբակտիվի բոլոր՝ 1959 հիվանդների շրջանում իրականացված կլինիկական փորձարկումները հաջող են անցել. դրանց ընթացքում, մասնավորապես, վանկոմիցինի նկատմամբ առավելությունն է ապացուցվել: Դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները առավելագույնը սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ եւ գլխացավով են սահմանափակվում: Միակ թերությունն այն է, որ արյունը նոսրացնող դեղամիջոցներից մեկի՝ վարֆարինի հետ համադրությամբ կիրառման դեպքում կարող է արյուհոսության վտանգ առաջացնել:
Ակնկալվում է, որ մինչեւ 2021թ.-ը դեղամիջոցի վաճառքների ծավալը կարող է 150 մլն. ԱՄՆ դոլարի հասնել: Միեւնույն ժամանակ, սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը ներկայացնող փորձագետները հույս են հայտնել, որ Օրբակտիվը հակաբակտերիալ դեղամիջոցների հայտնաբերման նպատակով իրականացվող գիտահետազոտական աշխատանքների ավարտ չի նշմարի, քանի որ ոլորտը դեռեւս զարգացման կարիք է զգում:
12.08.2014 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ