ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող դեղամիջոցները՝ ցրված սկլերոզի դեմ. med.news.am
Գիտնականների վերջին տարիների հետազոտությունները պարզել են, որ ՄԻԱՎ-ի դեմ կիրառվող դեղամիջոցները կարող են նաև ցրված սկլերոզի բուժման արդյունավետ միջոց ծառայել: Գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հանգամանքը, որ ՄԻԱՎ-վարակակիր մարդկանց մոտ հազվադեպ է ցրված սկլերոզ զարգանում:
ՄԻԱՎ վիրուսը մարդու իմունային համակարգի քրոնիկ ճնշման է հանգեցնում: Իսկ սկլերոզի առաջացման նախապայմանը ագրեսիվ և անոմալ բնույթի իմուն հակամարմինների գրոհն է նյարդային բջիջների միելինային թաղանթի վրա: Միելինային թաղանթից զրկված բջիջները այլևս չեն կարող արդյունավետ կերպով նյարդային ազդակներ փոխանցել, ինչը հղի է կաթվածի առաջացմամբ, տեսողության կորստով, անմիզապահությամբ, ինչպես նաեւ մտավոր կարողությունների եւ զգայունության նվազեցմամբ, գրում է The Daily Mail-ը:
Իմունային համակարգը ճնշող դեղամիջոցները կարող են հիվանդության զարգացման վաղ շրջանում արգելակող ազդեցություն թողնել: Առավել ուշ փուլերում այս դեղամիջոցների կիրառումն արդեն ապարդյուն է լինում:
Մարիա թագուհու եւ Օքսֆորդի համալսարանները՝ Ուելսի դքսի հիվանդանոցի հետ համատեղ, հետազոտություն են նախաձեռնել 1999-2011թթ. Անգլիայում բուժում ստացած ավելի քան 21 հազար ՄԻԱՎ-վարակակիր հիվանդների շրջանում: Նրանց բժշկական տվյալները ՄԻԱՎ-ից զերծ 5 մլն. մարդկանց առողջական ցուցանիշների հետ են համեմատվել, ինչի արդյունքում պարզվել է, որ վարակակիրների մոտ ցրված սկլերոզի առաջացման հավանականությունը, վերահսկիչ խմբի հետ համեմատությամբ, 62 տոկոսով ցածր է: Այդուհանդերձ, գիտնականները դեռ պետք է պարզեն, թե որն է վերոնշյալ դրական ազդեցության ստույգ պատճառը:
07.08.2014 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ