Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Պանդայի արյան մեջ գտել են ուժեղ ազդեցության հակաբիոտիկ

Պանդայի արյան մեջ գտել են ուժեղ ազդեցության հակաբիոտիկ

Աշխարհի գիտնականների ուշադրությունը բևեռվել է պանդաների վրա: Չինացի կենսաբանների վերջերս կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արջուկը կարող է շատ հիվանդությունների բուժման գործում վճռորոշ դեր ունենալ:

 

Պարզվել է, որ պանդայի արյան մեջ պարունակվում է ուժեղ ազդեցության հակաբիոտիկ, որը գիտնականներն անվանել են կատելիցիդին-AM, հաղորդում է «ScienceMagic.ru»-ն: Չինացի գիտնականները դա միանգամայն պատահականորեն են հայտնաբերել, ուսումնասիրելով այս կենդանիների ԴՆԹ-ն: Պանդայի իմունային համակարգի միջոցով սինթեզվող այդ նյութն ունակ է ոչնչացնել ախտածնային օրգանիզմները, կենդանիներին պաշտպանելով ինֆեկցիաներից:

 

Պանդայի արյան մեջ պարունակվող հակաբիոտիկը շատ արագ կերպով ոչնչացնում է մանրէներին: Գիտնականների հաշվարկը ցույց է տվել, որ հիվանդածին մանրէների ոչնչացման համար կատելիցիդին-AM-ից պահանջվում է ընդմանեը 1 ժամ, այն դեպքում, երբ այլ հակաբիոտիկներն ազդում են միջինում 6 ժամից ոչ շուտ: Իհարկե, հասկանալի է, որ ոչ-ոք չի պատրաստվում սպանել պանդաներին, որպեսզի նրանցից դեղ պատրաստի: Գիտնականները պատրաստվում են նոր հակաբիոտիկ սինթեզել և այն օգտագործել բժշկության մեջ` որպես հակաինֆեկցիոն և հականեխիչ միջոցներ:

 

Ինչպես հաստատում են գիտնականները, կատելիցիդին-AM-ը մասնակցում է բնածին իմունիտետի ձևավորմանը, ընդ որում, դա այնքան ուժեղ հակաբիոտիկ է, որին չեն կարող հարմարվել ամենահայտնի վիրուսների շտամները: Այս նյութի նշանակությունն էլ ավելի կբարձրանա, պայմանավորված այն բանով, որ ժամանակակից հակաբիոտիկները մեծ մասամբ անօգնական են դառնում հիվանդածին մանրէների նոր շտամների նկատմամբ: Բավական է հիշել մուտանտային աղիքային ցուպիկի և եվրոպական վարունգի մասին պատմությունը:

 

Հարկ է նշել, որ պանդաների պոպուլյացիան արագորեն կրճատվում է, այնպես որ, արժե մտածել այս կենդանիների պաշտպանության մասին: Հնարավոր է, որ չինացի գիտնականների բացահայտումն արագացնի այս գործընթացը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ianimal.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ