Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ամերիկացի գիտնականները ստեղծել են նիկոտինային կախվածության դեմ պատվաստանյութ

Ամերիկացի գիտնականները ստեղծել են նիկոտինային կախվածության դեմ պատվաստանյութ

Նյույորքյան CornellMedical College-ի ամերիկացի գիտնականները մշակել են ծխելու դեմ պատվաստանյութ: Պատվաստանյութի հիմքում ընկած է նոր մեթոդ, ըստ որի՝ մարդու օրգանիզմ ներարկվելու է հատուկ գեն, որն արգելափակելու է նիկոտինի մուտքն ուղեղ: Այս մասին հաղորդել է Le Monde-ն:

Պատվաստանյութի արդյունավետությունը դեռևս փորձարկվել է միայն մկների վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մկների ուղեղում նիկոտինի մակարդակն իջել է 85%-ով:

«Եթե պատրաստուկն անցնի բոլոր կլինիկական փորձարկումները, ապա 5-7 տարի հետո այն ազատ կվաճառվի»,- ասել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Ռոնալդ Կրիստալը:

Ենթադրվում է, որ պատրաստուկի կիրառման դեպքում, մարդը կդադարի հաճույք զգալ ծխելուց: Գիտնականներն առաջարկել են պարտադիր պատվաստել բոլոր չծխող մարդկանց:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ