Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Փորձ է արվում նախասրտերի շողացման բուժման մեթոդը ներմուծել Հայաստանի առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզ

Փորձ է արվում նախասրտերի շողացման բուժման մեթոդը ներմուծել Հայաստանի առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզ

Հայաստանի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը (ՀԱՍԿ), որը զբաղվում է սրտային հանկարծամահության ռիսկեր ունեցող հիվանդների հսկողությամբ և բուժմամբ, վերջին 1,5 տարվա ընթացքում սկսել է իրականացնել նաև նախասրտերի շողացման ժամանակ իրականացվող ժամանակակից բուժման մեթոդ` այսպես կոչված թոքային երակների իզոլացիա:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱՍԿ-ի սրտաբան Լուսինե Մխիթարյանը, սա առիթմիաների բուժման համար նախատեսված միջամտությունների մեջ նորագույն և հեղափոխական մեթոդ է: Ըստ նրա, վիրահատություններն արվում են փակ եղանակով (երակների միջով), առանց կտրվածքների, իսկ հետվիրահատական ապաքինումը 24-26 ժամ է կազմում:

Լ.Մխիթարյանի խոսքերով, վերջին 4-5 տարիներին նման վիրահատությունները փոխել են սրտի ռիթմի խանգարումների բուժման հանդեպ ծամանակակից պատկերացումները: Թոքային երակների իզոլացիան առիթմոլոգիայի մեջ համարվում է նախասրտերի շողացման բուժման նոր, ապահով և շատ արդյունավետ մեթոդ: Այն արդեն 5 տարի է կիրառվում է ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում: «Հայաստանում նույնպես այդ ուղղությամբ քայլեր ենք իրականացնում, և փորձում ենք նախասրտերի շողացման բուժման մեթոդը ներմուծել նաև Հայաստանի առիթմոլոգիայի և սրտաբանության ասպարեզ»,-ասաց սրտաբանը` հավելելով, որ
մինչ օրս իրականացվել է նախասրտերի շողացման 4 վիրահատություն, մինչդեռ կլինիկայում տարեկան 300-400 տարբեր առիթմալոգիական վիրահատություն է իրականացվում:

Ի դեպ վիրահատություններն իրականացնում են Մոսկվայի Բակուլևի անվան կարդիո-վիրաբուժության գիտահետազոտական կենտրոնի ավագ սրտաբան Կարապետ Դավթյանի հետ համատեղ:

Սրտաբանն այսօր Հայաստանում է և նրա մասնակցությամբ մի քանի օր է վիրահատություններ են իրականցվում: Կարապետ Դավթյանը նշեց, որ շողացող առիթմիան շատ բարդ հիվանդություն է և դրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ այն կարող է հանկարծամահության պատճառ դառնալ: Ըստ նրա, շողացող առիթման տարածված առիթմիաներից մեկն է: Առիթմիայի նախանշաններն են անկանոն սրտխփոցը, շնչարգելությունը, գլխապտույտը, կրծքավանդակի շրջանում ցավերը, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացող հևոցը:  Ըստ վիճակագրության, այդ հիվանդների մոտ 60 տոկոսի մոտ նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, մի խումբ հիվանդների մոտ առիթմիա նկատվում է հատկապես հետբորբոքային պրոցեսներից հետո:

«Մեր նպատակն է այս տեխնոլոգիան ներմուծել Հայաստան, որպեսզի այստեղի մասնագետները նույնպես կարողանան տիրապետել այս մեթոդին: Սա ցածր ռիսկերով կատարվող վիրահատություն է, և կարող է ամբողջությամբ մարդու կյանքը փոխել»,- ասաց սրտաբանը:

Լ.Մխիթարյանը հայտնեց, որ առիթմիոլոգիական վիրահատությունները սկսվում են 1 մլն դրամից: Շողացող առիթմիայի վիրահատության գումարը կազմում է 3 մլն դրամ: Բժշկուհու խոսքերով, ֆինանսական խնդիրի պատճառով է, որ ընդամենը 4 հիվանդի են վիահատել:

Կ.Դավթայանն էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանում օտարերկրացիների համար այդ վիրահատությունն արժե 15 հազար դոլար, իսկ տեղաբնակների համար անվճար է և պետությունն է հոգում այդ ծախսերը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ