Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ավստրալիայում առաջին անգամ իրականացվել է արյան` սինթետիկ փոխարինող լուծույթի, փոխներարկման վիրահատություն:

Ավստրալիայում առաջին անգամ իրականացվել է արյան` սինթետիկ փոխարինող լուծույթի, փոխներարկման վիրահատություն:

Աշխարհում արյան  փոխարինող սինթետիկ լուծույթի փոխներարկման առաջին վիրահատությունn  իրականացվել է Ավստրալիայում: Իննովացիոն հայտնագործման շնորհիվ հնարավոր է եղել փրկել Մելբուռնի 33-ամյա բնակչուհու կյանքը, որը  հիվանդանոցում էր հայտնվել ավտովթարից հետո:
Պրոֆեսոր Մարկ Ֆիջերալդի խոսքերով` հիվանդի մոտ առկա էին ողնուղեղի, թոքերի, փայծաղի վնասվածքներ, կողերի և գանգատուփի կոտրվածքներ: Թամարա Կոկլին մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, իսկ դոնորական արյան փոխներարկման մասին խոսք անգամ լինել չէր կարող: Խնդիրը կայանում էր նրանում, որ հիվանդը նմանատիպ վիրահատություններ արգելող  «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ էր: Երիտասարդ կնոջ կյանքը փրկելու նպատակով որոշվեց օգտագործել կովի պլազմայից պատրաստված սինթետիկ դեղամիջոց: Այս ձևով արյան փոխարինող լուծույթում առկա մոլեկուլները կարողացան վերականգնել հեմոգլոբինի մակարդակը, ինչը անհրաժեշտ է օրգանիզմը թթվածնով հարստացնելու համար:


Մարկ Ֆիջերալդն ընդգծեց, որ իրականացված վիրահատությունը կարևոր քայլ էր դոնորական արյան պակասի խնդրի լուծման համար: Ի տարբերություն դոնորական արյան` HBOC201 անվան տակ հայտնի դեղամիջոցը համապատասխանելիության  թեստի և սառնարանային պայմաններում պահվելու կարիք չունի: Մասնագետը նաև ավելացրեց, որ HBOC201-ն ստեղծվել է ԱՄՆ-ում` երկրի ռազմածովային ուժերի պատվերով:


Իր հերթին Մելբուրնի համալսարանի մանկաբուժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պոլ Մոնագլին ասաց, որ սինթետիկ արյունը հետագայում կարող է փրկել հեռավոր վայրերում բնակվող և  կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցներ չունեցող մարդկանց կյանքը: Պրոֆեսոր Մոնագլին նշեց, որ ամենօրյա պրակտիկայում` դեղամիջոցն օգտագործելուց առաջ, անհրաժեշտ է իրականացնել մի շարք հետազոտություններ:
Արհեստական կոմայի վիճակից դուրս եկած Թամարա Կոկլին իր շնորհակալությունը հայտնեց բժշկական անձնակազմին:

Սկզբնաղբյուր. ami-tass.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ