Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Հետազոտողները որոշել են ցողունային բջիջների կարևոր դերը վերականգնողական բժշկության մեջ

Բոստոնի համալսարանի վերականգնողական բժշկության կենտրոնի հետազոտողները ցույց տվեցին , որ մակածված ցողունային բջիջները (iPSC) կարող են լաբորատոր պայմաններում վերածվել էնդոդերմայի բջիջների` համանման ֆունկցիոնալ պոտենցիալով, որ համեմատելի են սաղմնային ցողունային բջիջների (ESC) հետ , չնայած երկու բջիջների միջև մոլեկուլային տարբերություններին:


Գիտնականներն առանձնացրել են ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ (iPSC) գծերը մաշկի ֆիբրոբլաստների  վերածրագրավորման օգնությամբ` ցողունային բջիջների հատուկ վեկտորների օգտագործմամբ: Նրանք որոշել են յուրաքանչյուր գծերի գենետիկ արտահայտվածության գլոբալ պրոֆիլը` էնդոդերմալ որոշման ժամանակ և արդյուքնները համեմատել են մկների զարգացող սաղմերի իսկական էնդոդերմաների հետ:


Հետազոտողներն ասում են, որ իրենք տարբերություն են գտել iPSC-ի և սաղմնային ցողունային բջիջների մեջ` նրանց ֆունկցիոնալ պոտենցիալում: Կարևոր է հիշել, որ iPSC-ը կարող է բազմաթիվ հնարավորություններ ընձեռել վերականգնողական բժշկության համար:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ