Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Հակաճառագայթային պատվաստուկի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

Հակաճառագայթային պատվաստուկի աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

Վլադիկովկասի գիտական կենտրոնի  (РАН) գիտնականները ստեղծել են յուրօրինակ հակաճառագայթային պատվաստուկ, որը չեզոքացնում է ճառագայթման ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:

 

Այսօր, ինչպես երբեք, ռուսական պատվաստուկը հետաքրքրել է ճապոնացիներին: Այդ մասին հայտնել է РАН-ի բիոտեխնոլոգիայի բաժնի պրոֆեսոր Վյաչեսլավ Մալիևը: «Պատվաստուկի աշխատանքը, որը 2006-ից կատարվում է ԱՄՆ НАСА-ի հետ համատեղ, գտնվում է ավարտական փուլում», - նշեց նա: «Պատվաստուկը ստեղծել են լիմֆոգեղձերի կողմից արտադրվող կենդանի նյութի հիմքի վրա՝ ռադիոտոքսինի հիմքի վրա, որը ճառագայթի ազդեցությամբ քայքայում է օրգանիզմը, և իրավամբ կարող է նվազեցնել ռադիոացիոն ճառագայթման ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա կամ կանխել ճառագայթումը», - բացատրեց հետազոտողը: «Եթե Չերնոբիլի վթարի լուծարայինները ընդունած լինեեին այս պատվաստուկը, ապա հնարավոր է պայթյունից հետո ոչ-ոք չմահանար»:

 

Պրոֆեսորը Ճապոնիայում ճառագայթման տարածման ռիսկը գնահատում է բարձր և թույլատրում Ֆուկուսիմայի լուծարայինների կողմից պատվաստուկ ստանալու հնարավորությունը: «Թող լինի անգամ հազարապատիկ ավելացում, դա մեկ տարում 100 ռենտգեն է, իսկ պատվաստուկն աշխատում է ավելի բարձր դոզաների դեպքում, - ասում է Մալիևը, - Իհարկե, այն  կարելի է ընդունել ազդեցության ոչ մեծ դոզաներով, արդյունքի դեպքում հնարավոր է ընդունել նաև կանխարգելիչ չափաբաժիններով, սակայն դա նույնն  է, ինչ թնդանոթով կրակել ճնճղուկին»:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ