Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Մարդու արցունքները կարող են հուշել, թե ում մոտ կառաջանա վտանգավոր ավիտամինոզ

Մարդու արցունքները կարող են հուշել, թե ում մոտ կառաջանա վտանգավոր ավիտամինոզ

Որոշ սննդանյութերի անբավարարությունը կարող է լրջորեն վնասել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների առողջությանը: Սովորաբար, տարբեր նյութերի պակասի հայտնաբերման նպատակով կատարվում է արյան հետազոտություն: Սակայն Միչիգանի տեխնոլոգիական համալսարանը գտնում է , որ նման հետազոտության համար բավարար է վերցնել արցունքները: Ինչպես նշում է Lab Manager-ը, այս մոտեցումը հնարավորություն կտա անցավ հետազոտել երեխաներին:

Ըստ հետազոտությունների արդյունքների, արցունքի մեջ հայտնաբերված վիտամիններն ուղղակիորեն փոխկապակցված են արյան մեջ վիտամինների մակարդակի հետ: Այժմ մասնագետներն աշխատում են շարժական սարքի ստեղծման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արցունքի հետազոտությամբ գնահատել ռացիոնի սննդարարությունը և օրգանիզմում սննդանյութերի ընդհանուր մակարդակը:

Վերլուծության նպատակով գիտնականները վերցրել են մի քանի միկրոլիտր արցունք: Նրանք կենտրոնացել են А, В, Е վիտամինների մակարդակի գնահատման վրա` կիրառելով հեղուկային քրոմատագրում եւ զանգվածային սպեկտրաչափում: Արցունքները վերցրել են չորս ամսական 15 երեխաներից և նրանց ծնողներից: Արդյունքում ջրալույծ վիտամիններն ավելի մեծ կոնցենտրացիայով հայտնաբերվել են երեխաների մոտ, իսկ ճարպալույծները՝ ծնողների մոտ: Ծնողների և երեխաների միջև տվյալ կապը հստակ աշխատում էր Е և В վիտամինների մակարդակի հարաբերության դեպքում: Բացառություն էին կազմում այն երեխաները, ում կերակրում էին մանկական կաթնախառնուրդներով:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Լուսանկարը. ngutv.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ