Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Խելացի ժամացույցը կարող է մարդուն նախազգուշացնել սկսվող հիվանդության մասին. news.am

Խելացի ժամացույցը կարող է մարդուն նախազգուշացնել սկսվող հիվանդության մասին. news.am

Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են «խելացի» ժամացույց, որը նախազգուշացնում է մարդուն հիվանդության մասին դրա ախտանշանների դրսեւորումից մի քանի օր առաջ։ Այս մասին գրում է PLOS Biology ամսագիրը։

Նման ժամացույց ստեղծելու մտահղացմանը գիտնական Մայքլ Սնայդերին դրդել է մարդու վիճակը վերլուծող հաղորդիչների փորձարկումը։ Նա մեկ տարի իր վրա կրել է յոթ սենսոր, որպեսզի ստուգի դրանց ճշգրտությունը, սակայն մի անգամ այդ սարքերի տվյալները փոխվել են։ Դրանց ցուցանիշներով Սնայդերը կարողացել է ախտորոշել իր հիվանդությունը, իսկ հետագա հետազոտություններն ապացուցել են նրա իրավացիությունը։

Այդ փորձի հիման վրա Սնայդերն ու նրա գործընկերները մշակել են ժամացույց, որը կարող է ճանաչել հիվանդության առաջին նշանները։ Երկու տարվա ընթացքում ավելի քան 40 կամավորներ կրել են ժամացույց, որը մշտապես չափում էր նրանց մարմնի ջերմաստիճանն ու զարկերակը։ Փորձի արդյուքներով պարզվել է, որ ժամացույցը նկատում է մարմնի բարձր ջերմությունն ու սրտի արագ բաբախյունը հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից միջինը երեք օր առաջ։ «Երբ ժամացույցը ձեր օրգանիզմի նորմալ ցուցանիշներն իմանալու համար բավականաչափ տեղեկություններ է հավաքում, այն կարողանում է ճշգրիտ հասկանալ, երբ ինչ -որ բան այն չէ։ Մենք համարում ենք, որ եթե երկու ժամվա ընթացքում ջերմաստիճանն ու զարկերակը չեն կարգավորվում, դա նշանակում է՝ դուք հիվանդացել եք»,- ասում է Սնայդերը։

Սնայդերը վստահեցնում է, որ ժամացույցն առավել արդյունավետ է, քան բժշկին այցելելը, քանի որ այն հաշվի է առնում օրգանիզմի առանձնահատկությունները։ Հիմա նա գործընկերների հետ ծրագրում է մշակել օգտատերերին հիվանդության մասին նախազգուշացնելու ալգորիթմ։ «Կարծում եմ՝ ժամացույցը կարող է մարդուն տեղեկացնել հիվանդության մասին մինչեւ դրա սկսվելը կամ էլ հաստատել հիվանդությունը, եթե մարդն իրեն վատ է զգում։ Դա կլինի ազդանշան այն մասին, որ մարդը հիվանդանում է ու որ ավելի լավ է պառկել անկողնում»,- ամփոփում է Սնայդերը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ