Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր թեստը թույլ կտա պարզել, թե ինչքան ժամանակ է մնացել ապրելու քաղցկեղով հիվանդին. 1in.am

Նոր թեստը թույլ կտա պարզել, թե ինչքան ժամանակ է մնացել ապրելու քաղցկեղով հիվանդին. 1in.am

Օնկոլոգիական նոր թեստը թույլ կտա պարզել, թե ինչքան ժամանակ է մնացել ապրելու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդներին։ Այս մասին մասնագետները պատմել են Clinical Cancer Research գիտական ամսագրին։

Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են, որ հիվանդների մոտ, որոնց արյան մեջ հայտնաբերվել է քաղցկեղի ԴՆԹ, կանխատեսումներն ավելի վատ են։ Գիտնականների փորձին մասնակցել է ենթաստամոթսային գեղձի քաղցկեղ ունեցող 348 հիվանդ։ Այն հիվանդները, որոնց մոտ քաղկեղցի ԴՆԹ չի հայտնաբերվել, ապրել են 19-32 ամիս, իսկ մյուսները՝ 6 ամիս։

Տարեկան շուրջ 300 հազար մարդու մոտ ախտորոշվում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Վիճակագրության համաձայն՝ այս ախտորոշմամբ հինգ տարի և ավելի ապրում են հիվանդների 20 տոկոսը։ Քաղցկեղի այս տեսակը, սովորաբար, ախտորոշվում է շատ ուշ, երբ բուժումն արդեն անարդյունավետ է։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ