Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Արհեստական ինտելեկտը կօգնի վաղ փուլերում հայտնաբերել շաքարախտի ժամանակ տեսողության կորուստը. news.am

Արհեստական ինտելեկտը կօգնի վաղ փուլերում հայտնաբերել շաքարախտի ժամանակ տեսողության կորուստը. news.am

Google-ի մշակած արհեստական ինտելեկտի խորը ուսուցման (deep learning) ալգորիթմը կօգնի բժիշկներին վաղ փուլերում հայտնաբերել շաքարախտային ռետինոպաթիան՝ տեսողության կորուստը, գրում է Engadget-ը:

Տեխնոլոգիան հատկապես կարեւոր է զարգացող երկրների համար, որտեղ հիվանդները հնարավորություն չունեն ժամանակին դիմել մասնագետներին:

Շաքարախտով հիվանդի մոտ ժամանակին բուժում չսկսելու պարագայում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ, այդ թվում ռետինոպաթիա: Ամբողջ աշխարհում 415 մլն շաքարախտով հիվանդի սպառնում է այդ բարդացումը: Ռետինոպաթիայի ժամանակակից ախտորոշման համար Google-ը որոշել է օգտագործել ԱԻ-ի խորն ուսուցման (deep learning) ալգորիթմները՝ հնարավորություն տալով հիվանդին ինքնուրույն հայտնաբերել ռետինոպաթիան վաղ փուլում:

Կորպորացիան մի քանի տարի է ծախսել՝ աչքի հատակի 128 հազար պատկերներից կազմված բազա հավաքելու համար: Այս բազայի հիման վրա ալգորիթմը սովորել է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: Թեստավորման արդյուքում 12 հազար պատկերների համար ալգորիթմը լավագույն ակնաբույժների պես ճիշտ ախտորոշել է հիվանդությունը:

Google-ը պլանավորում է ընդլայնել համակարգի ֆունկցիոնալությունը՝ համալրելով այն 3D պատկերների հիման վրա ախտորոշման հնարավորությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hipocrat2000.ro
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ