ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Արյան նոր հետազոտությունը կարող է 5 տարվա համար կանխորոշել քաղցկեղից կամ կաթվածից մահանալու ռիսկը. news.am
Արյան նոր հետազոտությունը կարող է մոտակա 5 տարվա համար կանխորոշել մահանալու հավանականությունը։ Ոչ մի հետազոտություն, իհարկե՛, չի կարող կանխատեսել պատահական գործոններից մահացության հավանականությունը, օրինակ, ավիաաղետից, սակայն այս թեստը կարող է ճշգրիտ նշել քաղցկեղից, սրտի իշեմիկ եւ այլ հիվանդություններից մահանալու ռիսկը։
Հետազոտությունը հիմնված է միջին տարիքի մարդկանց արյան մեջ ինտերլեյկին 6-ի խտությունը որոշելու վրա։ University College London–ի գիտնականները պարզաբանում են, որ այդ բիոմարկերն օգտագործելը թույլ է տալիս ավելի հստակ կանխատեսել, քան թթվային գլիկոպրոտեին ալֆա-1–ի (AGP) օգտագործումը, որը նույնպես օգտագործվում է նման թեստերում։
Թեստի արդյունավետությունը գնահատվում է 1997-1999 թ.թ. 45-69 տարեկան 6500 տղամարդկանց եւ կանանց մասին հավաքած տվյալներով։ Մասնակիցներին ուսումնասիրել են մինչեւ 2015 թվականը։ Նրանց կյանքի տեւողությունը կապել են արյան մեջ այնպիսի բորբոքային սպիտակուցների առկայության հետ, ինչպիսին AGP-ն է, ինտերլեյկին 6-ը, С ռեակտիվ սպիտակուցը։
Գիտնականները պարզել են, որ ինտերլեյկին 6-ը ավելի կարեւոր մարկեր է, քան AGP-ն։ Այն ավելի շատ կապված է սրտի հիվանդությունների հետ։ Գիտնականները, սակայն, դեռեւս չեն պարզել, թե օգնու՞մ է դա, արդյոք, իջեցնել բորբոքման մակարդակը, նվազեցնել բորբոքային մարկերների խտությունը, պակասեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման եւ դրանց հետեւանքով մահանալու ռիսկը։
Մահվան ռիսկը կանխորոշող թեստեր ստեղծելու փորձերն առաջին անգամ չէ, որ իրականացվում են։ Արդեն կա վաղաժամ մահը թքի միջոցով կանխատեսելու մեթոդ։ Դա ենթադրում է չափել թքի մեջ իմունոգլոբուլին Ա-ի քանակը։ Մեկ այլ մոտեցմամբ առաջարկում են հատուկ հաշվիչներ ստեղծել, որոնք հաշվի են առնում տարբեր գործոններ, այդ թվում՝ ծննդյան թիվը, տարիքը եւ սեռը, եւ կանխատեսել տարբեր տարիքի մարդկանց մահվան պատճառները։
01.12.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ