ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Կոնտակտային ոսպնյակները կօգնեն հետեւել շաքարախտով հիվանդների օրգանիզմում գլյուկոզայի մակարդակին. news.am
Oregon State University-ի գիտնականները հատուկ կոնտակտային ոսպնյակներ են մշակում շաքարախտով հիվանդների համար: Ոսպնյակները հագեցած կլինեն թափանցիկ, տեսողությանը չխանգարող սենսորով, որը հիվանդների արցունքահեղուկում կանոնավոր կերպով կչափի գլյուկոզայի մակարդակը՝ նրանց ազատելով օրական մի քանի անգամ արյան հետազոտություն կատարելու անհրաժեշտությունից:
Ոսպնյակները կկարողանան ստացած տեղեկությունները իրական ժամանակահատվածում փոխանցել ինսուլինային պոմպին, որը կարգավորում է արյան մեջ ինսուլինի մատակարարումը: Այդպիսով, սենսորն ու պոպմը միասին կաշխատեն՝ ինչպես արհեստական ենթաստամոքսային գեղձը: Սենսորը նաեւ կարող է գլյուկոզայի մակարդակի մասին տեղեկություն հաղորդել հիվանդի սմարթֆոնին, որպեսզի նա մշտապես իր վիճակի մասին տեղեկություն ունենա:
Նոր ոսպնյակների հեղինակները ցուցադրել են, որ տվիչն արձագանքել է միայն գլյուկոզայի խտության փոփոխությանը, իսկ հեղուկի մեջ ավելացված այլ կոմպոնենտները նրա աշխատանքի վրա չեն ներգործել:
Գրեգ Հերմանը պարզաբանել է, որ ապագայում այդպիսի սենսորները կարելի է օգտագործել արցունքահեղուկում այլ նյութերին, օրինակ՝ սթրեսի հորմոնին հետեւելու համար: Դրանց օգնությամբ նաեւ կարելի է չափել ուռուցքային կենսամարկերների խտությունը, որն անչափ օգտակար կլինի քաղցկեղն ախտորոշելիս:
Հեղինակների պարզաբանմամբ՝ ոսպնյակի հիմնական կոմպոնենտը հելիումի, ինդիումի եւ ցինկի ամորֆ օքսիդից նանոկառուցվածքային կիսահաղորդիչ սարքն է (IGZO FET), որի արժեքը մեծ չէ, իսկ այն ստանալը դժվար չէ. հետազոտողները սպնյակների սենսորները պատրաստել են կոլոիդային վիմատպության եւ էլեկտրահիդրոդինամիկական տպագրության միջոցով:
07.11.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ