Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Սմարթֆոնի հետ համադրելի սարքը կօգնի քաղցկեղի ախտորոշմանը. news.am

Սմարթֆոնի հետ համադրելի սարքը կօգնի քաղցկեղի ախտորոշմանը. news.am

Washington State University-ի գիտնականները ստեղծել են ոչ թանկարժեք սպեկտրալուսաչափ, որը միացվում է սմարթֆոնին եւ կարող է հետազոտության ենթարկել միանգամից մի քանի փոքր ծավալի կենսանմուշներ՝ չափելով ուռուցքային այս կամ այն հիվանդության հետ զուգորդվող կենսամարկերների խտությունը:

Այսպիսի սարքի ստեղծման գաղափարն այնքան էլ առանձնահատուկ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. համանման անալիզատորներ արդեն գոյություն ունեն, սակայն նախկինում ոչ մեկին չի հաջողվել միանգամից մի քանի կենսանմուշների հետազոտության համար հավաք սպեկտրալուսաչափ ստեղծել, մինչդեռ նոր անալիզատորը կարող է միաժամանակ հետազոտության ենթարկել 8 նմուշ:

Հետազոտական խմբի ղեկավար Լեյ Լին նշել է, որ իրենց ստեղծած 8-ալիք սպեկտրալուսաչափը կարող է ինչպես միեւնույն օնկոմարկերը որոշել 8 տարբեր նմուշներում, այնպես էլ 8 տարբեր կենսամարկերները՝ միեւնույն հիվանդից վերցված նմուշում:

Սարքը կարելի է օգտագործել ե՛վ խոշոր կլինիկաներում, ե՛վ հեռավոր շրջաններում աշխատող բժիշկների կողմից, որտեղից անհնար է նմուշները հետազոտական լաբորատորիա ուղարկել:

Գիտնականները նոր սարքն արդեն փորձարկել են լաբորատոր պայմաններում եւ պարզել են, որ կենսամարկերների խտությունը որոշում է 99 տոկոս ճշգրտությամբ: Հետազոտողների առաջիկա պլանների մեջ ներառված է կլինիկայում սարքի աշխատանքի ստուգումը:

Սարքն առայժմ համադրելի է միայն iPhone 5-ի հետ, բայց եթե հետագա հետազոտությունները հաջող ընթանան, բացառված չէ, որ նոր տարբերակներ ստեղծվեն, որոնք համադրելի կլինեն այլ սմարթֆոնների հետ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ