Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր բիոսենսորը կչափի գլյուկոզայի մակարդակը քրիտինքի մեջ. news.am

Նոր բիոսենսորը կչափի գլյուկոզայի մակարդակը քրիտինքի մեջ. news.am

The University of Texas-ի գիտնականները մշակել են նոր սենսոր, որի օգնությամբ կարելի է հետեւել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին: Չափիչ սարքը, չունենալով ասեղներ, փակցվում է մաշկին. այն բնավ չի շփվում արյան հետ, այլ միայն` քրտինքի:

Ավելի վաղ նման տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականներին հաջողվել էր գնահատել կորտիզոլի մակարդակն արյան մեջ:  Ինչպես պարզաբանել են Շալինի Պրասադը եւ հետազոտական խմբի այլ անդամներ, սենսորն աշխատում է գծավոր թեստի նմանությամբ, որը նախատեսված է արյան մեջ շաքարը որոշելու համար. արդյունքներ ստանալու համար հարկավոր է քրիտինքային հեղուկի շատ քիչ քանակություն (մոտավորապես 1 մկլ). դա շատ ավելի քիչ է, քան պահանջվող արյան քանակը` գլյուկոզայի մակարդակը հետազոտելու համար: Չափիչ սարքը, օրինակ, կարելի է փակցնել դաստակին (օրինակ` ձեռքի ժամացույցի տակ), որտեղ այն կլինի հուսալիորեն ամրացված եւ կկատարի իր գործառույթները:

Դեռևս խոսքը միայն սարքավորման նախատիպի մասին է. չափիչ սարքն առայժմ թեստավորվել է միայն դոնորական քրտինքի նմուշ օգտագործելիս, իսկ հիվանդների վրա նրա արդյունավետությունը չի ստուգվել: Առաջին անգամ չէ, որ ձեռնարկվում են փորձեր` հրաժարվելու ասեղով արյուն վերցնելուց, դիաբետի ժամանակ շաքարի մակարդակը հսկելու համար: Գիտնականներն արդեն իսկ առաջարկել են այդ նպատակով օգտագործել լազերային չափիչ սարք, բացի այդ` այժմ մշակվում են կոնտակտային լինզաներ, որոնք ունակ կլինեն որոշելու գլյուկոզայի խտությունն արցունքի մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. novostiplaneti.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ