Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Մեզի հետազոտությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել. news.am

Մեզի հետազոտությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել. news.am

Ստեֆանի Շեֆերդը Flinders University-ից (Ավստրալիա) մեզի նոր հետազոտություն է մշակել, որի օգնությամբ հնարավոր է շարժողական նեյրոնների հիվանդություններ ախտորոշել եւ նույնիսկ պարզել դրանց զարգացման աստիճանը: 

Հիվանդության առաջխաղացմանը զուգահեռ` մեզի մեջ p75NTRECD պրոտեինի խտությունն ավելանում է, այդպիսով` չափելով դրա քանակը, հնարավոր է հասկանալ, թե կոնկրետ մարդու մոտ որքան հեռուն է գնացել հիվանդությունը:

Մինչ այժմ շատ բարդ էր հասկանալ, թե մարդու հիվանդությունը որքանով է լուրջ. հետազոտողները հիմնվում էին հարցաշարի վրա, որի լրացումը ցույց էր տալիս, թե հիվանդն ինչպես է հաղթահարում առօրյա գործերը: Սակայն խնդիրն այն է, որ հիվանդների մեծամասնությունը նկատում է, որ ինչ-որ բան սխալ է, երբ նյարդային համակարգին արդեն զգալի վնաս է հասցված լինում: 

Ստեֆանի Շեֆերդը հայտնել է, որ իր հայտնաբերած պրոտեինի խտությունը հեշտ է չափել, իսկ  դրա քանակը զուգորդվում է հիվանդության փուլի հետ:  Որքանով ավելի լուրջ հիվանդ է մարդը, այնքան մեծ է նրա մեզի մեջ այդ սպիտակուցի խտությունը: Ստեֆանի Շեֆերդը հավելել է, որ պարզ հետազոտությունների օգնությամբ բժիշկները կկարողանան հատուկ տեղեկություններ ստանալ հիվանդության ընթացքի մասին, իսկ հեռանկարում` ավելի բարձր ճշգրտությամբ կլինիկական փորձարկումներ կատարել, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել շարժողական նեյրոնների հիվանդության դեմ դեղի մշակմանը:

Շարժողական նեյրոնների հիվանդությունները դեգեներատիվ հիվանդությունների խումբ են, որոնք ազդում են մարդու շարժողական հմտությունների վրա:  Օրինակ, այդ խմբին է դասվում կողմնային ամինոտրոֆիկ սկլերոզը, որով հիվանդ է հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ում միայն այտի դիմախաղային մկանն է աշխատում:

Հիվանդությունն անսպասելիորեն է դրսեւորվում եւ զարգանում է բավականին արագ. հազվագյուտ բացառությունները չհաշված (որոնց թվին է դասվում Սթիվեն Հոքինգը), այդպիսի հիվանդները 3-5 տարուց ավելի չեն ապրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. simptom.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ