Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

4 բիոմարկերներ ցույց են տալիս կաթվածի հավանականությունը. news.am

4 բիոմարկերներ ցույց են տալիս կաթվածի հավանականությունը. news.am

Կանադացի գիտնականները հայտնաբերել են 4 բիոմարկերներ, որոնց բարձր պարունակությունն արյան մեջ կարող է վկայել կաթվածի առաջացման վտանգի մեծության մասին: Կաթվածի առաջացման վտանգը 25-33 տոկոսով բարձր է եղել այն հիվանդների մոտ, որոնց արյան հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այս բիոմարկերներից մեկի բարձր ցուցանիշներ:

Հետազոտության շրջանակում գիտնականները չափել են 3224 մասնակիցների արյան մեջ 15 բիոմարկերների մակարդակը:

 

Մասնակիցների միջին տարիքը 61 տարեկանն էր, եւ նրանցից ոչ մեկը նախկինում կաթված չէր տարել: Աշխատանքի ինը տարիների ընթացքում կաթված է ստացել մասնակիցներից 98-ը: Պարզվել է, որ 15 բիոմարկերներից կաթվածի հետ զուգորդվում են 4-ը:

 

Անոթների էնդոթելիումի աճի գործոնի բարձր մակարդակը նշանակել է կաթվածի հավանականության 25 տոկոսով մեծացում, C-ռեակտիվ սպիտակուցի դեպքում՝ 28 տոկոսով, իսկ արյան մեջ հոմոցիստեինի եւ ուռուցքի մեռուկների գործոնի 2 ռեցեպտորների քանակի մեծացումը հանգեցնում էին սպասվող կաթվածի վտանգի համապատասխանաբար 32 եւ 33 տոկոսով մեծացման: Այս 4 բիոմարկերների հավելումը վտանգի ստանդարտ գործոններին (տարիք, սեռ, խոլեսթերինի մակարդակ, արյան ճնշում) հնարավորություն է տվել առավել ճշգրիտ կանխատեսել, թե հիվանդներից ով կաթվածով ախտահարվելու ամենամեծ հավանականություն ունի:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից McMaster University-ի գիտնական Աշքան Շոամանեշը, ռիսկի խմբում ընդգրկված մարդկանց նույնականացումը կօգնի որոշել, թե ում ավելի մեծ օգուտ կտա բուժման նոր կամ արդեն ստուգված մեթոդները:

Շոամանեշը նաեւ ընդգծել է, որ նշված բիոմարկերները միայն զուգորդված են կաթվածի հետ , բայց այն չեն հրահրում: Բացի այդ, չափումները մեկ անգամ են կատարվել, իսկ հետազոտության մեջ հաշվի չեն առնվել հնարավոր վարակները, քրոնիկական հիվանդությունները եւ այլ վիճակներ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա:

Հարկ է նաեւ նշել, որ մասնակիցները հիմնականում եվրոպացիներ են եղել, եւ եզրակացությունները կարող են չտարածվել այլ ռասաների ներկայացուցիչների վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. paginas.seccionamarilla.com.mx
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ