Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գլաուկոմայի վերաբերյալ նոր թեստը կօգնի հիվանդությունը հայտնաբերել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. news.am

Գլաուկոմայի վերաբերյալ նոր թեստը կօգնի հիվանդությունը հայտնաբերել մինչեւ ախտանիշների ի հայտ գալը. news.am

Ավստրալացի գիտնականները նոր թեստ են մշակել, որը կօգնի գլաուկոման այսօր գործող տեխնոլոգիաներից եւ հետազոտություններից 4 տարի շուտ հայտնաբերել: Նոր թեստի շրջանակում հիվանդներին առաջարկվում է նայել տարբեր չափերի լուսարձակող կետերին, որոնք վառվում են տարբեր ինտենսիվությամբ: Եթե մարդը չի տեսնում այդ կետերից որոշները, դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նրա աչքի մեջ կույր բծեր կան եւ հնարավոր է ծայրամասային տեսողության վատացում կամ կորուստ: 

«Գլաուկոման աշխարհում տեսողության անշրջելի կորստի հիմնական պատճառներից է եւ վաղ փուլերում հիվանդները ոչ մի ախտանիշ չեն զգում եւ չգիտեն, որ իրենց մոտ կուրություն է զարգանում: Հիվանդության պատճառն անհայտ է, դրա դեմ բուժում եւս գոյություն չունի, բայց զարգացումը հնարավոր է արգելակել կաթիլների կամ վիրաբուժության միջոցով` նվազեցնելով աչքի ներսում ճնշումը, այդ պատճառով հիվանդության վաղ հայտնաբերումը եւ, համապատասխանաբար, վաղ թերապիան կենսականորեն կարեւոր են, որ մարդը չկորցնի տեսողությունը», - պարզաբանել է պրոֆեսոր Մայքլ Կալլոնիատիսը The University of New South Wales-ից, ով ղեկավարում է Աչքի առողջության կենտրոնը:

Ներկայում վաղ փուլում գլաուկոման հայտնաբերելու համար 4 թեստ են օգտագործում` աչքի ճնշման ստուգում, տեսողական նյարդի ուսումնասիրություն, աչքի ուսումնասիրություն մեծացնող սարքերի օգնությամբ եւ տեսողության դաշտերի հետազոտություն, որն իրականացվում է հատուկ սարքի միջոցով: Այժմ գիտնականները կատարելագործել են վերջին ընթացակարգը, որում նախկինում նույն չափի կետեր էին օգտագործվում:

Առաջնային հետազոտությանը 55 մարդ է մասնակցել, որոնցից 13-ի մոտ վաղ գլաուկոմա է հայտնաբերվել: Բոլոր` 55 հետազոտվողների մոտ նոր թեստը տեսողության կորստի ավելի մեծ հավանականություն է ցույց տվել, քան ստանդարտ ընթացակարգերը: Այժմ մեթոդն օգտագործվում է The University of New South Wales-ի Աչքի առողջության կենտրոնում, թեստավորում է անցել մոտավորապես 30 հիվանդ: Գիտնականները նախատեսել են ապագայում իրենց մեթոդի ավելի ծավալուն կլինիկական փորձարկումներ կատարել:

Պրոֆեսոր Կալլոնիատիսը հույս է հայտնել, որ իր թիմի նոր մշակումը կիրառություն կգտնի ամբողջ աշխարհում եւ գլաուկոմայով հիվանդներին կսկսեն ավելի շուտ բուժել, ինչը կօգնի նրանց մոտ դանդաղեցնել տեսողության կորստի գործընթացը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zrenieglaz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ