Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Թղթե էժանագին թեստ-շերտերը կօգնեն ի հայտ բերել քաղցկեղը եւ մալարիան. news.am

Թղթե էժանագին թեստ-շերտերը կօգնեն ի հայտ բերել քաղցկեղը եւ մալարիան. news.am

Ohio State University-ի գիտնականները Էբրահամ Բադու-Տավիայի գլխավորությամբ թղթային թեստ-շերտեր են ստեղծել, որոնց օգնությամբ հնարավոր է մալարիա եւ քաղցկեղի որոշ տեսակներ ախտորոշել: Այդ թեստ-շերտերը շատ մատչելի են եւ հնարավոր է դրանք օգտագործել ո՛չ միայն լաբորատորիայում, այլեւ` տնային պայմաններում: 

Դրանց օգնությամբ հետազոտություն իրականացնելու համար ընդամենը արյան կաթիլ է անհրաժեշտ, որը պետք է տեղադրել թղթե հատուկ շերտի վրա եւ ուղարկել լաբորատորիա:  Եթե հետազոտության արդյունքները դրական լինեն, հիվանդին կհրավիրեն բժշկի մոտ եւ լրացուցիչ հետազոտություններ կնշանակեն: Թեստ-շերտերի իմաստն այն է, որ մարդը ստիպված չլինի մալարիայի կասկածի դեպքում բժշկի գնալ. հնարավոր կլինի տանը թեստ անել եւ այն ուղարկել լաբորատորիա:

Գիտնականների կարծիքով, նման թեստերը կարող են օգտագործվել այն շրջաններում, որտեղ մալարիայով վարակման ռիսկը շատ բարձր է: Դրանք կարելի է կիրառել նաեւ այլ հիվանդությունների ախտորոշման դեպքում, որոնք կապված են օրգանիզմում հատուկ հակամարմինների արտադրության հետ, օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի:

Արյան նմուշները, որ քսվում են շերտերին, հետազոտության կենթարկվեն մասս-սպեկտրոմետրիայի օգնությամբ: Շերտերի հատուկ ծածկույթի շնորհիվ, որոնց չափը չի գերազանցի փոստային դրոշմանիշի չափը, նմուշը պաշտպանված կլինի լույսի ազդեցությունից, ջերմաստիճանի փոփոխություններից եւ խոնավությունից:  Թեստ-շերտիկը հնարավոր կլինի պահել 30 օրվա ընթացքում:

Մշակողները տարվա ընթացքում ստուգել են շերտիկների արդյունավետությունը` դրանց օգնությամբ ինչպես մալարիա, այնպես էլ ձվարանների քաղցկեղ ախտորոշելով: Այժմ նրանք հույս ունեն արտոնագիր ստանալ դրանց զանգվածային արտադրության համար եւ սկսել օգտագործել կլինիկական պրակտիկայում: Նրանց խոսքով, յուրաքանչյուր շերտի արժեքը չի գերազանցի 50 ցենտը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ