Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գլխի եւ վերջույթների սկանավորման համար կոմպակտ տոմոգրաֆ է մշակվում. news.am

Գլխի եւ վերջույթների սկանավորման համար կոմպակտ տոմոգրաֆ է մշակվում. news.am

Mayo Clinic-ի մասնագետները General Electric ընկերության հետ համատեղ արդեն 8 տարի սարք են մշակում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համար, որը սովորական տոմոգրաֆից անհամեմատ ավելի փոքր կլինի: Այժմ նրանք, ի վերջո, պատրաստ են ներկայացնել սարքի նախատիպը:

Մշակողները բացատրել են, որ նոր տոմոգրաֆը երեք անգամ ավելի փոքր է, քան լիաչափ սարքը: Այն անհամեմատ ավելի էժան է եւ ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Բացի այդ, այդ սարքում հիվանդների համար անհամեմատ ավելի հեշտ կլինի մարմնի առանձին մասերի սկանավորում կատարելը, չէ՞ որ նրանք ստիպված չեն լինի սարքի ներսում լինել միջամտության ընթացքում: 

Սարքը պիտանի կլինի այն հիվանդների հետազոտության համար, ովքեր գլխի տոմոգրաֆիայի կարիք ունեն (այդ միջամտության կարիքն ունի բոլոր հիվանդների մոտավորապես կեսը), ինչպես նաեւ նրանք, ում անհրաժեշտ է սկանավորել ձեռքերի դաստակները, ներբանները կամ ծնկները:

Լիաչափ տոմոգրաֆի ներսում գտնվող մագնիսների սառեցման համար 2000 լ հեղուկ գել է անհրաժեշտ, իսկ կոմպակտ սարքի համար` ընդամենը 12 լ:

Նախագծողները նախատեսել են գլխի մոտ 300 տոմոգրաֆիկ հետազոտություն կատարել, որպեսզի շտկումներ մտցնեն սարքի մեջ եւ ընտրեն միջամտության անցկացման օպտիմալ պայմանները: Նոր սարքի փորձարկումներին կմասնակցեն քաղցկեղով, ուղեղի կաթվածով, Ալցհեյմերի հիվանդությամբ եւ հոգեկան խանգարումներով տառապողներ: 

Գիտնականները հույս ունեն, որ նոր սարքով միջամտությունը պակաս տհաճ կլինի հիվանդների համար, իսկ ախտորոշման որակը դրանից չի տուժի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ