Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր սարքը կօգնի ավելի հեշտ գտնել քաղցկեղային բջիջներն արյան հոսքում. news.am

Նոր սարքը կօգնի ավելի հեշտ գտնել քաղցկեղային բջիջներն արյան հոսքում. news.am

University of British Columbia համալսարանի գիտնականները մշակել են նոր սարք, որի օգնությամբ կարելի է գտնել այն քաղցկեղային բջիջները, որոնք բաժանվել են առաջնային ուռուցքից ու հայտնվել հիվանդի արյան մեջ: Այդ սարքի օգնությամբ հնարավոր է քաղցկեղի ախտորոշումն ու հետագա բուժումն ավելի արագ ու արդյունավետ դարձնել:

Արյան բջիջներն ու ուռուցքային բջիջները տարբեր ձեւեր, չափեր ու առաձգականություն ունեն, բացատրում են գիտնականները: Սարքն ունակ է տարբերել այդ առանձնահատկությունները, հետեւաբար, նաեւ` առողջ բջիջները քաղցկեղայիններից:

Սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է 4 առողջ կամավորների ու 20 հիվանդների արյան նմուշներում, ովքեր տառապում էին շագանակագեղձի քաղցկեղի ամենադժվար բուժվող տեսակներից մեկով՝ մետաստատիկ կաստրատ ռեզիստենտային քաղցկեղով: Գիտնականների խոսքով, այս սարքը, որի օգնությամբ հաջողվել է վերլուծել բջիջների ավելի քան 90 տոկոսը, 25 անգամ ավելի արդյունավետ էր, քան CellSearch համակարգը, որը հիմա է օգտագործվում:

Ներկայում սարքի հեղինակները ծրագրում են ավելի լայնածավալ հետազոտություն իրականացնել: Ուռուցքային բջիջների ուսումնասիրության օգնությամբ նրանք հույս ունեն բացահայտել մուտացիաները, որոնք ասոցացվում են քաղցկեղի մետաստատիկ տեսակների հետ, իսկ արյան հոսքում գտնվող քացղկեղային բջիջների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը կօգնի ժամանակին սկսել բուժումն ու կանխել մետաստազների առաջացումը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ