Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Արյան պազագույն հետազոտությունը կօգնի տուբերկուլոզ ախտորոշել. news.am

Արյան պազագույն հետազոտությունը կօգնի տուբերկուլոզ ախտորոշել. news.am

Սթենֆորդի համալսարանի Բժշկության դպրոցի գիտնականներն (ԱՄՆ) արյան նոր հետազոտություն են մշակել, որը թույլ է տալիս ախտորոշել տուբերկուլոզը եւ որոշել, թե որքանով է վարակիչ: Հետազոտությունը հիմնված է «գենետիկական ստորագրության վրա», որը հնարավոր է գտնել տուբերկուլոզի ակտիվ վարակիչ ձեւ ունեցող հիվանդների մոտ:

Տուբերկուլոզի ախտորոշման ավանդական մեթոդները հեռու են կատարյալ լինելուց: Մանտուի տուբերկուլոզային փորձանմուշի միջոցով, օրինակ, անհնար է ակտիվ տուբերկուլոզով հիվանդին տարբերել առողջացած հիվանդից կամ նրանից, ում տուբերկուլոզի դեմ պատվաստում են կատարել: Բացի այդ,  տուբերկուլոզի ավանդական մեթոդներով ախտորոշումը բավականաչափ ճշգրիտ չէ ՄԻԱՎ ունեցող հիվանդների մոտ: Առկա մեթոդներից ամենաճշգրիտը համարվում է խորխի հետազոտությունը, բայց դա իրականացնելը հեշտ չէ, որովհետեւ մարդիկ չեն կարող ըստ հրահանգի, միաժամանակ, հազալ եւ թքել խորխը:

Նոր թեստի համար անհրաժեշտ է ընդամենը հիվանդի արյունը եւ դրա օգնությամբ հնարավոր է տուբերկուլոզի ակտիվ ձեւ ունեցող հիվանդին տարբերել նրանից, ով պատվաստում է ստացել կամ հիվանդության լատենտ ձեւով է  վարակված:

Ինչպես նշել է պրոֆեսոր Պուրվեշ Հաթրին, մոլորակի բնակչության մեկ երրորդն իրականում տուբերկուլոզով է վարակված, բայց նրանց միայն 10 տոկոսի (մոտավորապես 240 մլն) մոտ է հիվանդության ակտիվ ձեւը զարգանում: Թեստը հավասարապես արդյունավետ է ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների պարագայում: Թեստի բացասական պատասխանը դեպքերի 99 տոկոսում հավաստի է:

Պաշտոնական վիճակագրության  համաձայն, յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 9.6 մլն մարդու մոտ տուբերկուլոզ են ախտորոշում, նրանցից  1.5 մլն-ը մահանում է:

Այդ մասին տեղեկացնում է Lancet Respiratory Medicine ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----ctbhofdbekubgb2addy.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ