ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Գերմանացի գիտնականներն առաջին անգամ են սրտի ՄՌՏ իրականացրելլ 7Տ տոմոգրաֆի օգնությամբ. news.am
Charité-Universitätsmedizin Berlin համալսարանի եւ Max Delbrück Center կենտրոնի գերմանացի գիտնականներն առաջին անգամ սրտաբանական հետազոտությունների համար 7Տ-ՄՌՏ են օգտագործել: Կարդիովասկուլյար մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան արդեն դառնում է հիմնական մեթոդներից մեկը, որը կիրառվում է սրտաբանության մեջ՝ ինֆարկտների ախտորոշման համար: Այս պահին սրտաբաններն օգտագործում են 1.5 ու 3 Տեսլա հզորության տոմոգրաֆներ: 7Տ տոմոգրաֆը թույլ է տալիս ախտորոշիչ բարձր ճշգրտություն ապահովել ու հյուսվածքները դիտել լավ թողունակությամբ: Ամբողջ աշխարհում միայն հինգ բժշկական կենտրոններում է այսօր կատարվում սրտի 7Տ ՄՌՏ:
Ջանեթ Շուլց Մենգերը ու նրա գործընկերները հետազոտություն են արել, որին մասնակցել են հիպերտրոֆիկ կարդիոմիոապաթիայով 13 հիվանդներ: Նրանք բոլորն անցել են տարբեր հետազոտություններ: Որպես հսկիչ խումբ փորձին մասնակցել են նաեւ առողջ մարդիկ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 7Տ ՄՌՏ-ն, իրոք, թույլ է տալիս հետազոտությունն իրականացնել բարձր ճշգրտությամբ ու կառուցվածքային փոփոխություններ հայտնաբերել նույնիսկ փորոքի պատերի հաստացած մասերում: Ավելին, նրանց հաջողվել է տեսնել այնպիսի շեղումներ, որոնք նախկինում կլինիկական պրակտիկայում հնարավոր չէր վիզուալիզացնել:
Գիտնականները վստահ են, որ 7Տ ՄՌՏ զարգացումը շատ բան կտա սրտաբաններին ու կօգնի արդյունավետորեն ախտորոշել հիվանդություններն ու վիզուալիզացնել սրտի աշխատանքի ու կառուցվածքի այնպիսի շեղումներ, որոնք նախկինում հնարավոր չէր:
16.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ