Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գիտնականները 10 րոպեանոց թեստ են մշակել քաղցկեղի ախտորոշման համար. tert.am

Գիտնականները 10 րոպեանոց թեստ են մշակել քաղցկեղի ախտորոշման համար. tert.am

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտական թիմը մշակել է քաղցկեղի ախտորոշման 10 րոպեանոց թեստ, որն իրականացվում է թքի միջոցով: Ինչպես նշում է The Telegraph-ը, «հեղուկ բիոպսիայի» թեստի ժամանակ ուսումնասիրվում են թքի մեջ եղած գենետիկ նյութերը, որոնք կապված են քաղցկեղի առաջացման հետ: Մասնագետները նշել են, որ թեստը կարող է անցկացվել հենց բժշկի սենյակում:

«Թքի մեկ կաթիլը բավական է` թեստն անցկացնելու ու 10 րոպե անց պատասխանը ստանալու համար»,- նշել է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոնը:

Թեստի այս տարբերակը հնարավորություն է տալիս քաղցկեղն ախտորոշել զարգացման ամենավաղ փուլերում:

«Քաղցեկղի ախտորոշումը զարգացման նախնական փուլում կարող է ճակատագրական լինել»,- հավելել է Վոնը` մանրամասնելով, որ ներկայում թեստի միջոցով հնարավոր է ախտորոշել թոքերի քաղցկեղը: Նա հույս է հայտնել, որ կատարելագործման դեպքում այն կկարողանա ախտորոշել նաև քաղցկեղի մյուս տեսակները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ