Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am

Բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին հուշել են մաշկի քաղցկեղի արագ ախտորոշման միջոց. news.am

Հասուն բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին միջոց են հուշել ավելի արագ եւ ճշգրտորեն ախտորոշելու մաշկի քաղցկեղը: Ֆիզիկական եւ վերլուծական էլեկտրաքիմիայի լաբորատորիայի (Շվեյցարիա) գիտնականները ենթադրում են, որ հասուն բանանների կեղեւի մեջ պարունակվող ֆերմենտը մելանոմայի աճի վստահելի նշիչ է: Այդ տվյալների հիման վրա հետազոտողները քաղցկեղի ախտորոշման սքաներ են ստեղծել:

Բանանի կեղեւի մուգ բծերն ի հայտ են գալիս դրանում տիրոզինազ կոչվող ֆերմենտի առկայության պատճառով: Այդ նույն ֆերմենտն առկա է նաեւ մարդու մաշկում եւ մեծ քանակությամբ` այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակով` մելանոմայով:

Քաղցկեղի առաջին փուլում ֆերմենտի առկայությունն այնքան էլ ակհայտ չէ, սակայն դրա մեծ տարածումը եւ հավասար բաշխումն արձանագրվում է երկրորդ փուլում: Երրորդ փուլում տիրոզինազի բաշխվածությունն անհավասարաչափ է դառնում. դա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները սկսել են տարածվել մարմնի այլ հատվածներում:

Գիտնականների մշակած նոր սքաները ատամիկների նման տեղադրված ութ ճկուն միկրոէլեկտրոդ ունի, որոնք անցնում են մաշկի մակերեւույթով եւ չափում են տիրոզինազի քանակը եւ բաշխվածությունը: Դա օգնում է ախտորոշել մելանոման եւ անգամ հիվանդության փուլը, առանց դիմելու այնպիսի ինվազիվ թեստերի, ինչպիսին բիոփսիան է: Ճիշտ է, առայժմ սքաները փորձարկում են բանանների վրա:

«Մրգերի հետ աշխատելով` մենք կարողացանք ախտորոշման նոր մեթոդ մշակել եւ փորձարկել` առանց քաղցկեղով հիվանդների ներգրավելու», - նշել է գիտական խմբի ղեկավար Յուբեր Ժիրոն:

Նա հույս ունի, որ ապագայում սքաները կօգտագործվի նաեւ քաղցկեղային բջիջների ոչնչացման համար եւ քաղցկեղի այս տեսակի դեպքում կարիք չի լինի բուժման այնպիսի միջոցների դիմել, ինչպես քիմիաթերապիան. «Նախնական լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ մեր սարքը կարող է օգտագործվել հիվանդ բջիջների ոչնչացման համար»:

Հետազոտությունը հրապարակվել է Angewandte Chemie գիտական ամսագրում:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ