Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Հետազոտողները վերքում վարակն արագ բացահայտելու նոր մեթոդ են առաջարկել. news.am

Հետազոտողները վերքում վարակն արագ բացահայտելու նոր մեթոդ են առաջարկել. news.am

George Washington University (GW) համալսարանի հետազոտողները վերքում վարակը բացահայտելու նոր մեթոդ են առաջարկել: Վերքում բակտերիալ վարակ բացահայտելու համար այսօր մասնագետներից 24 ժամ է պահանջվում, իսկ նոր թեստը կարելի է անցկացնել ընդամենը մեկ րոպեում:

Վերոնշյալ համալսարանից ռեւմատոլոգ Վիկտորիա Շանմուգամն ու նրա գործընկերները նոր մեթոդ են մշակել՝ Pseudomonas ցուպիկի արտադրած մոլեկուլների էլեկտրաքիմիական դետեկցիայի հիման վրա: Հենց այդ ցուպիկն է քրոնիկ վերքերի հիմնական պատճառը:

Գիտնականների ստեղծած սենսորն ունակ է հայտնաբերել պիոցիանին կոչվող նյութը, որը սինթեզում է այդ ցուպիկը: Գործածելով նոր մեթոդաբանությունը՝ հեղինակները կարողացել են դեպքերի 71 տոկոսում բացահայտել միկրոօրգանիզմների ներկայությունը, իսկ 57 տոկոսում՝ հաստատել դրա բացակայությունը:

Նոր թեստի օգնությամբ վարակը կարելի է հայտնաբերել շատ արագ ու բավականին ճշգրիտ, ինչը թույլ է տալիս ժամանակին որոշում կայացնել հակաբիոտիկների նշանակման մասին: Դա նույնիսկ հնարավորություն կտա խուսափել հակաբիոտիկների նշանակումից, որոնց սխալ գործածումը, ինչպես հյատնի է, հանգեցնում է դրանց նկատմամբ զգայունության կորստին

Գիտնականները ծրագրում են շարունակել իրենց փորձարկումներն ու նոր թեստն ավելի ճշգրիտ դարձնել: Նոր մեթոդի մասին պատմում է Wound Repair and Regeneration ամսագիրը:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ