Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գրիչ-մանրադիտակը կհեշտացնի ուղեղի վիրահատությունները. news.am

Գրիչ-մանրադիտակը կհեշտացնի ուղեղի վիրահատությունները. news.am

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները մի շարք այլ հետազոտական կազմակերպություններից գործընկերների հետ միասին կոմպակտ մանրադիտակ են ստեղծել, որի օգնությամբ հնարավոր է արագ եւ որակյալ պատկերներ ստանալ: Նոր մանրադիտակը, որը նման է գրչի, կարող է շատ օգտակար լինել օնկովիրաբույժների եւ նեյրովիրաբույժների համար. դրա օգնությամբ նրանք, օրինակ, կարող են ուղեղի հյուսվածքների մանրադիտակային հետազոտություն իրականացնել հենց վիրահատարանում եւ ուռուցքային հյուսվածքները տարբերել առողջներից: Դա թույլ կտա հեռացնել ուռուցքային հյուսվածքների առավելագույն քանակություն` առանց վնասելու ուղեղի առողջ հատվածները:

Բժիշկ Ջոնաթան Լյուն բացատրել է, որ մանրադիտակը զինված է պատկերի կայունացման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակի պատկերներ ստանալ: Բացի այդ,  հնարավոր է մոտեցնել պատկերը եւ մանրամասնորեն ուսումնասիրել հյուսվածքները: Դա կարող է զգալիորեն հեշտացնել նեյրովիրաբույժների աշխատանքը: 

Հեղինակները հույս ունեն, որ իրենց կհաջողվի հաջորդ տարի գործնականում փորձարկել մանրադիտակի աշխատանքը: Եթե փորձարկումները հաջող անցնեն, եւս մի քանի տարի, եւ սարքը հնարավոր կլինի կօգտագործել կլինիկական պրակտիկայում:  Բացառված չէ, որ նոր մանրադիտակն օգտակար կլինի ո՛չ միայն ուռուցքաբաններին, այլեւ ատամնաբույժներին, ինչպես նաեւ այլ մասնագետների:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ