Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեռակա էլեկտրասրտագրություն իրականացնել. news.am

Նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեռակա էլեկտրասրտագրություն իրականացնել. news.am

Ճապոնական Panasonic ընկերության եւ Կիոտոյի համալսարանի մասնագետների կողմից նորարարական սենսորային տեխնոլոգիա է մշակվել, որը հնարավորություն է տալիս հեռավորության վրա չափել սրտի զարկերը: Հետազոտողները հայտնել են, որ նոր ոչ կոնտակտային մեթոդն իր ճշգրտությամբ չի զիջում ավանդական էլեկտրասրտագրությանը: 

Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա սրտի ակտիվության «ամենօրյա դիտարկում» կազմակերպել: Միաժամանակ, մարդը կշարունակի ապրել սովորական կյանքով, իսկ համակարգն աննկատ կհետեւի նրա ներքին ռիթմերին: 

«Բազմաթիվ լարերով ու սենսորներով բժշկական ավանդական սարքավորումների օգտագործումը հիվանդի մոտ կարող է սթրեսի եւ հուզմունքի պատճառ դառնալ: Մենք փորձել ենք սկզբունքորեն նոր մեթոդ ստեղծել, որը թույլ է տալիս առավել բնական եւ անկաշկանդ մթնոլորտում վերահսկել օրգանիզմի աշխատանքը», — այդ տեխնոլոգիայի առավելությունների մասին է պատմում Panasonic ընկերության հետազոտող-ինժեներ Հիրոյուկի Սակաին:

Panasonic-ի եւ Կիոտոյի համալսարանի առաջարկած մեխանիզմի հիմքում ընդլայնված սպեկտրի միլիմետրային ռադարի տեխնոլոգիան է: Այն ի վիճակի է հայտնաբերել ազդանշանների քաոտիկ խումբը, որն արձակում է յուրաքանչյուր մարդ:  Հատուկ ալգորիթմն ընդհանուր «աղմուկից» առանձնացնում է անհրաժեշտ ազդանշանները (սրտի զարկեր) եւ մշակում դրանք:

Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Տորու Սատոն, ով մասնագիտացած է հաղորդակցության եւ համակարգչային ինժեներիայի ոլորտում, հավելել է. «Սրտի զարկերը միակ բանը չեն, որ արձանագրում է մեր ռադարը: Մարդկային մարմինն ամեն վայրկյան ամենատարբեր ազդանշաններ է ուղարկում` շնչում է, շարժվում: Դա իսկական «տեղեկատվական ապուր է»: Մեր ալգորիթմը զատում է անգամ ամենաաննշանը` կենտրոնանալով սրտի զարկերը բնութագրող ալիքների վրա եւ հաշվարկում է կրճատումների հաճախությունը»:

Սարքի երկարությունը մոտ 50 սմ է (20 դյույմ), սակայն Panasonic-ի ինժեներները նախատեսել են վերամշակել նախատիպը` այն ավելի կոմպակտ դարձնելու:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ