Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր չափանիշները կարող են ավելի արագ ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը. news.am

Նոր չափանիշները կարող են ավելի արագ ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը. news.am

Մակհիլի համալսարանի եւ International Parkinson and Movement Disorder Society-ի գիտնականները չափանիշների նոր ցուցակ են հաստատել Պարկինսոնի հիվանդության ավելի վաղ ախտորոշման համար, որը բժիշկները ախտանիշների նմանության հետեւանքով բավականին հաճախ շփոթում են նեյրոդեգեներատիվ այլ հիվանդությունների հետ: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Movement Disorders գիտական ամսագրի կողմից, Պարկինսոնի հիվանդության ախտորոշման բացառիկ  չափանիշներ է առաջարկում, որոնք տեսանելի են նույնիսկ հիվանդության վաղ փուլում:

Բոլոր այդ չափանիշները` լաբորատոր հետազոտություններից մինչեւ պացիենտի ֆիզիկական վիճակի գնահատում, թույլ են տալիս բավականին արագ ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը եւ ժամանակին սկսել բուժումը:

Գիտնականները հույս ունեն, որ հիվանդության զարգացման մեխանիզմների ընկալումը կօգնի նաեւ բուժման նոր մեթոդներ մշակել, որոնք կնշանակվեն ամենավաղ փուլում: Այս մեթոդներն, իրենց հերթին, կդանդաղեցնեն կամ կդադարեցնեն Պարկինսոնի հիվանդության զարգացումը. ներկայում, ցավոք, բժշկությունն այդ հիվանդությունից բուժելու միջոցներ չունի. դրա ընթացքը կարելի է սոսկ դանդաղեցնել:

Պարկինսոնի հիվանդությունից բուժման հնարավոր ուղիների հետազոտության ամենահեռանկարային ուղղություններից մեկը համարվում է  ցողունային բջիջների օգտագործումը, ինչով զբաղվում են Իրանի Shahid Beheshti University-ի գիտնականները: Նրանք արյան միջից կամ ոսկրածուծից հանում են ցողունային բջիջները եւ դրանցով փոխարինում վնասված բջիջները: Այս եղանակն ավելի հեռանկարային է թվում, քան դեղային թերապիան, որն ուղղված է դոֆամինի արտադրության խթանմանը, ինչը երբեմն բավականին դժվարությամբ է հաջողվում հենց առողջ բջիջների պակասի պատճառով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medpro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ