Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Մասնագետները կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ձեռքի սկաներ են ստեղծել. news.am

Մասնագետները կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ձեռքի սկաներ են ստեղծել. news.am

Ֆլորիդայի Միջազգային համալսարանի գիտնականները ձեռքի նոր սքաներ են մշակել կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար: Սարքի նախատիպը, որն իր չափով կոշիկի տուփ է հիշեցնում, անհամեմատ ավելի հարմարավետ է, քան մամոգրաֆիայի սարքերը, որոնք ներկայում օգտագործվում են հիվանդանոցներում, նշում են փորձագետները: Սքաները գործնականում անվնաս ինֆրակարմիր ճառագայթում է օգտագործում ուռուցքների հայտնաբերման համար՝ այն դեպքում, երբ մամոգրաֆիայում ռենտգենային ճառագայթներ են օգտագործում, որոնք կարող են վնասել առողջությանը: 

Բացի այդ, նոր սքաների ստեղծողների խոսքով, մամոգրաֆիան հինգ դեպքից մեկում կարող է կեղծ բացասական արդյունքներ ստանալ. դա նշանակում է, որ քաղցկեղն առկա է, բայց չի հայտնաբերվել: Դա հատկապես բարձր է երիտասարդ կանանց մոտ, որոնք կարող են ավելի ագրեսիվ քաղցկեղից տառապել: 

Առաջին հետազոտությունների արդյունքներով, նոր սքաները շատ արդյունավետ է եւ հաջողությամբ հետազոտության է ենթարկում կանանց կաթնագեղձերի ավելի հոծ հյուսվածքները, չնայած դեռեւս 5 հիվանդի վրա են փորձարկել: Սքաների երկրորդ տարբերակն առայժմ փորձարկել են ընդամենը մի հիվանդի վրա:

Նոր սարքն աշխատում է՝ չափելով ցրվող լույսը: Ուռուցքները հեմոգլոբինի՝ արյան կարմիր գնդիկներում առկա սպիտակուցի ավելի բարձր մակարդակ ունեն, քան կաթնագեղձի առողջ հյուսվածքները, եւ վերոհիշյալ սքաներն ի վիճակի է հայտնաբերել դա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ