Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Մթության մեջ լույս տվող աչքի կաթիլները կօգնեն հայտնաբերել գլաուկոման դրա դրսեւորումից 10 տարի առաջ. news.am

Մթության մեջ լույս տվող աչքի կաթիլները կօգնեն հայտնաբերել գլաուկոման դրա դրսեւորումից 10 տարի առաջ. news.am

Գիտնականները մշակում են նոր թեստ, որը կօգնի հայտնաբերել գլաուկոման դրա առաջին ախտանիշների առաջացումից 10 տարի առաջ: Նոր տեխնոլոգիան, որը գտնում է աչքեր նյարդավորող մահացող նյարդը, գիտնականների կարծիքով, կարող է օգնել նաեւ այլ նյարդաբանական հիվանդությունների ՝ օրինակ Ալցհեյմերի կամ Փարկինսոնի հիվանդության հայտնաբերմանը:

Նոր թեստում օգտագործվում է ֆլուորեսցենտային բաղկացուցիչ, որի ներգործության տակ աչքի հետին մասը սկսում է լույս տալ, եթե հիվանդն ունի գլաուկոմա ՝ աչքի ամենահին հիվանդություններից մեկը, որը տարեկան հարյուր հազարավոր մարդկանց զրկում է տեսողությունից:

Նոր թեստն արդեն փորձարկում են լոնդոնյան Western Eye Hospital կլինիկայում՝ University College London, the Wellcome Trust եւ Imperial College Healthcare NHS Trust-ի նախաձեռնությամբ: 28 հիվանդների, որոնց 2/3-ը գլաուկոմա ունի, իսկ մյուսները հսկիչ խումբն են, երակի մեջ հատուկ նյութ կներարկեն, իսկ բժիշկները 8 շաբաթվա ընթացքում կհետեւեն նրանց տեսողությանը: Ուսումնասիրությունը ղեկավարում են ակնաբույժներ Ֆիլիպ Բլումը ու Ֆրանչեսկա Կորդեյրուն ՝ հենց նրանք էլ մշակում են այն նյութը, որն ապագայում օգտագործվելու է աչքի կաթիլների ձեւով:

Գլաուկոման՝ աչքի հիվանդությունների մի խումբ է, որոնց դեպքում աչքից ավելորդ հեղուկի դուրս գալու ճանապարհները փակվում են, դրա հետեւանքով էլ հեղուկը սկսում է կուտակվել աչքի ներսում, բարձրացնելով աչքի  ճնշումն ու վնասելով օպտիկական նյարդը՝ դրանով իսկ առաջացնելով մշտական կուրություն:

Երկար տարիներ գլաուկոման զարգանում է առանց ախտանիշների՝ հիվանդն իմանում է դրա մասին միայն 10 տարի հետո, երբ սկսում է կորցնել պերիֆերիկ տեսողությունը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ