Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am

Վեներական հիվանդություններն ի հայտ բերող մատանի է ստեղծվել. med.news.am

Ղազախստանի, Ռուսաստանի և Մեքսիկայի երեք նորելուկ ձեռնարկությունների աշխատակիցները Hoope անունով մատանի են ստեղծել, որը հնարավորություն է տալիս ի հայտ բերել վեներական հիվանդությունները: Մատանին հնարավորություն է տալիս ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են, օրինակ, սիֆիլիսը, սուսանակը, քլամիդիոզը և տրիխոմոնիազը:

Մատանին հագցնում են բութ մատին. այն միանգամյա օգտագործման քարթրիջ է պարունակում, որն արյուն վերցնելու համար շարժական ասեղով է զինված: Արյուն վերցնելուց հետո, մատանու ներսում տեղադրված չիպում առկա լաբորատորիան նմուշի հետազոտություն է կատարում, իսկ արդյունքը անթել եղանակով փոխանցում է սմարթֆոնին: Ամբողջ գործընթացն ընդամենը մեկ րոպե է խլում: Արյան հետազոտությունն անցավ վերցնելու համար Hoope-ը էլեկտրական ազդանշան է առաջացնում, որը հանգեցնում է մատի ժամանակավոր անզգայացման:

Մատանին պատրաստվում են թողարկել Չինաստանում: Ակնկալվում է, որ մատանուց և երեք միանման քարթրիջից բաղկացած լրասարքը վաճառքի կհանվի 2016 թ. հունվարին: Սարքը կարժենա 50 դոլար:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ