Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման ամենաճշգրիտ թեստն են ստեղծել. med.news.am

Գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման ամենաճշգրիտ թեստն են ստեղծել. med.news.am

Բիրմինհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները շագանակագեղձի ախտորոշման՝ արյան հետազոտության նոր թեստ են մշակել, որն առանձնանում է ավելի բարձր ճշգրտությամբ, քան գոյություն ունեցող ախտորոշման բոլոր մեխանիզմները:

Նոր թեստի համար բժիշկներին անհրաժեշտ է ընդամենը մի քանի կաթիլ արյուն: Այն նաեւ մատչելի է եւ հարմար է օգտագործման համար:

Այսօր շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշները եւս արյան հետազոտությամբ են որոշում: Չափում են սպիտակուցի մակարդակը, որը կոչվում սպեցիֆիկ հակագեն: Սակայն այլ հիվանդություններ եւս հանգեցնում են այս սպիտակուցի մակարդակի աճին, ինչի արդյունքում մասնագետները հաճախ են սխալվում:

Իրականում գոյություն ունի այդ հակագենի ընդամենը մի տեսակ, որը վկայում է շագանակագեղձի քաղցկեղի մասին, սակայն այժմ գոյություն ունեցող թեստերը չեն կարող այդ սպիտակուցները տարբերակել: Իսկ ահա նոր թեստն ընտրում է հակագենի միայն այդ սպեցիֆիկ տեսակը, ինչն ավելի ճշգրիտ ախտորոշման հնարավորություն է ընձեռում:

Ակնկալվում է, որ թեստը վաճառքում կհայտնվի երկու տարուց:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ