Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր թեստը կարող է քաղցկեղի երկու տեսակ ախտորոշել մի քանի րոպեի ընթացքում. med.news.am

Նոր թեստը կարող է քաղցկեղի երկու տեսակ ախտորոշել մի քանի րոպեի ընթացքում. med.news.am

Նոր շնչառական թեստը կարող է օգնել երկու տեսակի քաղցկեղ ախտորոշել՝ ստամոքսի ու կերակրափողի, ընդ որում՝ թեստի ճշգրտությունը 90 տոկոս է կազմում, իսկ տևում է այն ընդամենը մի քանի րոպե, այնինչ սովորական հետազոտությունները մոտ 6 ժամ են պահաջում:

Ավելին՝ այն շատ պարզ է, և էնդոսկոպիա չի պահանջում: Բրիտանական փորձագետների խոսքով՝ այս թեստը թույլ կտա երկրի առողջապահական համակարգին մոտ £145 միլիոն տնտեսել:

Imperial College-ի մասնագետների խոսքով՝ նոր սարքավորումն արյան մեջ ալկոհոլի պարունակության որոշման սարքավորում է հիշեցնում: Այն աշխատում է քաղցկեղային հիվանդությունների սպեցիֆիկ հոտերի տարբերակման հիման վրա: Ավելին՝ այն կարող է տարբերել չարորակ գոյացության հոտը բարորակ գոյացության հոտից:

Թեստն արդեն փորձարկվել է 200 պացիենտի վրա, և արդյունքները խոստումնալից են: Այժմ սարքավորումը փորձարկումներ է անցնում լոնդոնյան երեք հոսպիտալներում:

Ստամոքսի ու կերակրափողի քաղցկեղից մահացությունը 15 տոկոս է կազմում: Երկու այդ հիվանդություններն էլ բավականին ուշ են ախտորոշվում, քանի որ վաղ շրջանում որևէ կերպ չեն դրսևորվում: Վաղ ախտորոշումը, մասնագետների խոսքով, կարող է վաղ բուժման կազմակերպման արդյունքում նպաստել պացիենտների երկարակեցությանը: Այժմ ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդկանց 15 և կերակրափողի քաղցկեղ ունեցող մարդկանց 13 տոկոսն է երկար ապրում ախտորոշումից հետո:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ