Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Կոնտրաստ նյութի կիրառումը ՄՌՏ-ի ժամանակ անվնաս չէ. med.news.am

Կոնտրաստ նյութի կիրառումը ՄՌՏ-ի ժամանակ անվնաս չէ. med.news.am

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) թույլ է տալիս պացիենտի ներքին օրգանների ու ոսկրերի մանրամասն պատկեր ստանալ եւ անփոխարինելի է հիվանդությունների ախտորոշման գործընթացում: Այս հետազոտության ընթացքում տեսանելիության աստիճանը բարձրացնելու համար օգտագործվում է հատուկ կոնտրաստ նյութ: University of Pittsburgh-ի գիտնականների նոր հոդվածի համաձայն՝ այս նյութը կարող է որոշ դեպքերում հասնել մինչեւ ուղեղ եւ այնտես տոքսիկ մետաղներ թողնել:

Հադոլինիումի հիման վրա ստեղծված  կոնտրաստ նյութը (այսպես կոչված GBCA) վերջին 25 տարիների ընթացքում օգտագործվել է ավելի քան 100 միլիոն պացիենտների հետազոտության ժամանակ եւ անվտանգ է համարվում (կողմնակի ազդեցություն ի հայտ էր գալիս պացիենտների միայն 0.03 տոկոսի մոտ):

Հետազոտության հեղինակների համաձայն՝ հադոլինիումի հիման վրա ստեղծված կոնտրաստ նյութերը կարող են կուտակվել պացիենտների ուղեղի եւ ոսկրերի մեջ, եթե նույնիսկ երիկամները նորմալ գործում են: Մյուս կողմից՝ հետազոտության հեղինակներն ընդունում են, որ ոչ բոլոր կոնտրաստ նյութերն են հանգեցնում վտանգավոր տոքսինների կուտակմանը:

Ամեն դեպքում, ամերիկյան FDA-ն դեռեւս խորհուրդ է տալիս ստուգել պացիենտի երիկամները՝ ՄՌՏ իրականացնելուց առաջ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. doctorpiter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ