Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Ճապոնական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս 3 րոպեում հայտնաբերել քաղցկեղը. 1in.am

Ճապոնական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս 3 րոպեում հայտնաբերել քաղցկեղը. 1in.am

Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական MYTECH ընկերությունը, բժշկական ու կրթական հիմնարկների հետ միասին, մշակել է երեք րոպեի ընթացքում ուռուցքաբանական հիվանդություններ հայտնաբերող տեխնոլոգիա: Հիվանդի արյունը դրվում է հատուկ մետաղից պատրաստված սկավառակի վրա և ուլտրամանուշակագույն ճառագայթման մշակման միջոցով ստուգվում ուռուցքաբանական հիվանդության առկայությունը:

Կախված հիվանդության առկայությունից կամ բացակայությունից՝ այն լույս է արձակում կամ չի արձակում: Հետազոտողներն ուռուցքաբանական հիվանդություններից տառապողների մասնակցությամբ փորձարկումների ընթացքում կարողացել են երեք րոպեում հստակեցնել ուռուցքի առկայությունը:

Հետազոտողներից Կացույուկի Խասեգավան հայտարարել է, որ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ընդամենը մեկ կաթիլ արյան միջոցով երեք րոպեում հստակեցնել չարորակ ուռուցքի լինել-չլինելը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. chto-proishodit.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ