Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Գիտնականներին հաջողվել է արագացնել նանո-ՄՌՏ պատկերներ ստանալու գործընթացը. news.am

Գիտնականներին հաջողվել է արագացնել նանո-ՄՌՏ պատկերներ ստանալու գործընթացը. news.am

Ինչպես կարելի է տեսնել եւ ուսումնասիրել նանոչափերի օբյեկտները, օրինակ, վիրուսներն ու բջիջները: Պատասխանը պարզ է՝ նանո-ՄՌՏ-ի միջոցով (nanoMRI): Սակայն մինչև վերջերս միկրոսկոպիկ այս օբյեկտների պատկերները ստանալու գործընթացը շաբաթներ էր պահանջում:  Այժմ Շվեյցարական դաշնային տեխնոլոգիական համալսարանի գիտնականներին հաջողվեց զգալիորեն արագացնել նանո-ՄՌՏ-ի աշխատանքը, ինչն էլ ավելի մոտեցրեց այս տեխնոլոգիան դրա կոմերցիոն օգտագործման հնարավորությանը:

 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է: Որոշ ատոմներ միջուկներ ունեն, որոնք նման են փոքրիկ պտտվող մագնիսների: Երբ այս ատոմները հայտնվում են մագնիսական դաշտում, դրանք սկսում են պտտվել այդ դաշտի աղբյուրի շուրջ: Այս գործընթացը Լարմորովյան հաճախականություն է կոչվում:

 

Լարմորովյան հաճախականությունը կախված է ատոմի տեսակից եւ մագնիսային դաշտի ուժգնությունից: Իսկ պատկեր ստանալու համար ՄՌՏ-ն որոշում է ատոմի հաճախականությունը՝ ելնելով այն հաճախականությունից, որով պտտվում է:

 

Նանոպատկերները տարբերվում են հասարակ ՄՌՏ-ից, քանի որ նանոօբյեկտների լարումը չափազանց փոքր է, այդ պատճառով նանո-ՄՌՏ-ի զգայունությունը պետք է մի քանի միլիարդ անգամ ավելի բարձր լինի, քան հասարակ ՄՌՏ-սարքավորման զգայունությունը:

 

Իսկ եթե հնարավոր լիներ նանոնյութին վերաբերող ամբողջ տեղեկությունները ստանալ միանգամի՞ց:

 

Անհրաժեշտ է, որ նանո-ՄՌՏ-ն կարողանա տարբերել մագնիսային դաշտի տեղեկատվության ամեն մի բիտը: Այս խնդրի լուծման համար գիտնականները տեխնոլոգիա են մշակել, որը հիմնված է մագնիսա-ռեզոնանսային միկրոսկոպի վրա:

 

Այս տեխնոլոգիայում ատոմային միջուկների վրա ազդում է աննշան մագնիսական մի ուժ, որը փոխանցվում է մեխանիկական դետեկտորի դեր կատարող կոնսոլին: Դրան ի պատասխան, կոնսոլը սկսում է տատանվել, իսկ պատկերը ստացվում է արդեն այդ տատանման չափման հիման վրա։

 

Եթե նախկինում նանոնյութերի սկանավորումը մոտ երկու շաբաթ կպահանջեր, ապա նոր տեխնոլոգիայի շնորհիվ այն իրականացվում է երկու օրվա ընթացքում: Այս տեխնոլոգիան, գիտնականների խոսքով, հնարավորություն կտա մասնագետներին ավելի լավ ուսումնասիրել բջիջներն ու վիրուսները, ինչը շատ օգտակար կլինի նոր դեղերի ստեղծման համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ