ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Նոր ոչ միջամտողական մեթոդը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը զարգացման վաղ փուլում. news.am
Ջորջիայի համալսարանի ամերիկյան գիտնականները մշակել են վիզուալիզացիայի նոր մեթոդ, որը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը եւ այլ հիվանդություններ շատ ավելի վաղ, քան գոյություն ունեցող մնացած մեթոդները:
Լյարդի քաղցկեղը հայտնի է մահացության բարձր ցուցանիշներով եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հիմնականում ախտորոշվում է բավականին ուշ: Խնդիրն այն է, որ տվյալ պահին գոյություն չունի քաղցկեղի այս տեսակի եւ մետաստատզների վաղ ախտորոշման որեւէ մեթոդ, եթե գոյացությունները մեկ սանտիմետրից փոքր են: Նոր մեթոդը, սակայն, թույլ կտա ախտորոշել լյարդի քաղցկեղը, նույնիսկ, եթե այն 0.25 մմ-ից փոքր է:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան այսօր վիզուալիզացիայի՝ ճառագայթում չենթադրող առաջատար մեթոդն է հիվանդությունների ախտորոշման ժամանակ, սակայն այն այնքան էլ արդյունավետ չէ վաղ ախտորոշման համար, քանի դեռ կոնտրաստային նյութերը շատ արագ են դուրս բերվում լյարդից, ինչը բավարար ժամանակ չի տրամադրում որակյալ վիզուալիզացիա ստանալու համար: Նորագոյացությունների ավելի արդյունավետ հայտնաբերման համար հետազոտողները կոնտրաստային նյութերի նոր տեսակ են մշակել, որոնց հիմքում սպիտակուցն է, մշակվել են նաեւ պատկերի ձեւավորման նոր սկզբունքները, ինչը կարող է ապահովել լյարդի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ախտորոշման արդյունավետությունը:
Ինչպես բացատրեց վերոնշյալ համալսարանի պրոֆեսոր Ջենի Յանգը՝ հետազոտության հեղինակներից մեկը, նոր նյութերը թույլ են տալիս կոնտրաստ պատկերներ ստանալ մեկ սեանսի ընթացքում եւ ապահովում են քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը:
21.05.2015 Կարդացեք նաև
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
12.05.2023
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...
29.06.2021
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan), առանց որի անհնար է...
28.06.2021
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
19.05.2021
«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...
27.11.2019
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...
27.11.2019
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...
11.09.2019
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...
26.08.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ