Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Տուբերկուլոզի առկայությունը կարելի է շնչառությամբ ստուգել. news.am

Տուբերկուլոզի առկայությունը կարելի է շնչառությամբ ստուգել. news.am

Գիտնականները շնչառության՝ տուբերկուլյոզի ախտորոշման հնարավորություն ընձեռող առաջին անալիզատորն են ստեղծել: Առաջարկվող թեստը դեղորքակայունության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն արագ եւ ճշգրիտ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում:

 

Մինչդեռ այդպիսի հետազոտության՝ ավանդական մեթոդներով իրականացման համար սովորաբար մինչեւ 6 շաբաթ է պահանջվում: Նորարարության հեղինակներն այն հանգամանքից են օգտվել, որ տուբերկուլոզի մանրէները կոնկրետ հակաբիոտիկի ազդեցությամբ՝ 10 րոպեի ընթացքում, հատուկ գազային վիճակում գտնվող նյութեր են արտազատում, ինչը ճագարների վրա իրականացված փորձարկումների արդյունքում է ապացուցվել: 

 

Իզոնիազիդը (հակաբիոտիկ) տուբերկուլոզային էնզիմի ազդեցությամբ ակտիվանալու հատկություն ունի: Հատկանշական է այն, որ հիշյալ էնզիմը միայն տուրբերկուլոզի մանրէին է հատուկ: Գիտնականները, BBC-ի հաղորդմամբ, նշադրված հակաբիոտիկի ակտիվացմանը հետեւելու ընթացքում մասս-սպեկտրոմետրիայի օգնությամբ թոքերից արձակվող ազոտի առկայություն են նկատել:

 

Ասել է, թե՝ եթե հետազոտությամբ շնչառության մեջ ազոտ է հայտնաբերվում, ուրեմն օրգանիզմում տուբերկուլոզի՝ իզոնիազիդի նկատմամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնող մանրէներ կան: Այս տեղեկությունը հիվանդության բուժումը հնարավորինս վաղ եւ արդյունավետ կազմակերպելու հնարավորություն է ընձեռում: 

 

Գաղտնիք չէ, որ տուբերկուլոզը դժվար է բուժվում: Դրա համար առնվազն վեց ամիս տեւողությամբ բազմադեղորայքային թերապիա է հարկավոր: Բուժման կուրսի ավարտին հասցնելու անհնարինությունը տարատեսակ դեղորայքի նկատմամբ կայուն մանրէների թվի աճով է պայմանավորվում: Որոշ երկրներում նման դեպքերի բաժինը բոլոր ախտահարվածների թվի մինչեւ 30 տոկոսը կարող է կազմել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ