Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Ռուս գիտնականները քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման մեթոդ են մշակել. tert.am

Ռուս գիտնականները քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման մեթոդ են մշակել. tert.am

Նոր մեթոդով քաղցկեղի արագ և ճշգրիտ ախտորոշման համար մեկ կաթիլից էլ պակաս՝ 1 միկրոլիտր արյուն է անհրաժեշտ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով U74.RU-ին: Արյան նմուշը տեղադրում են հատուկ պեպտիդներով տարայի վրա, որը սքանավորվում է:

 

Վերլուծության արդյունքները պատրաստ են լինում հանձնումից մեկ ժամ հետո: Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել՝ երկու-երեք տարի անց այդ տեխնոլոգիան Ռուսաստանում քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդը դարձնել:

 

Այսպիսով, սքանավորման արդյունքում մասնագետների ձեռքում կհայտնվեն հիվանդների իմունոլոգիական ստորագրությունը՝ արյան մեջ ամինաթթուների անհատական կապերը հակամարմինների հետ:

 

Ռուս-ամերիկյան հակաքաղցկեղային կենտրոնի անդամները սովորում են իմունոլոգիական ստորագրության միջոցով ախտորոշել ուռուցքային հիվանդությունները: Ներկա պահին մասնագետները համեմատում են առողջ և հիվանդ մարդկանց վերլուծությունները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ