Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նոր սարքի շնորհիվ սմարթֆոնը կարող է չափել խոլեսթերինի քանակն օգտատիրոջ օրգանիզմում (տեսանյութ)

Նոր սարքի շնորհիվ սմարթֆոնը կարող է չափել խոլեսթերինի քանակն օգտատիրոջ օրգանիզմում (տեսանյութ)

Ժամանակակից սմարթֆոններն այսօր համալրված են բազմապիսի գործառույթներով, որոնք հնարավորություն են տալիս զվարճանալուց բացի հետևել նաև սեփական առողջությանը նշում է The Business Insider-ը։

ԱՄՆ-ի Քորնելի համալսարանի գիտական թիմը ստեղծել է ուշագրավ մի սարք, որը հեռախոսին կցելու դեպքում, հնարավորություն է տալիս չափել օգտատիրոջ օրգանիզմում խոլեսթրինի ու վիտամին D-ի քանակը։

Նորաստեղծ սարքն արտաքուստ նման է փոքրիկ կրեդիտ քարտի, որն օգտատիրոջ արյան 1 կաթիլի միջոցով ներկայացնում է համապատասխան առողջական տվյալները։ Նշվում է, որ տեխնոլոգիան գործում է նաև թքի ու քրտինքի միջոցով։

Գիտական թիմի անդամ Դևիդ Էրիքսոնը պատմել է, որ խոլեսթերինի ու վիտամին D-ի քանակը չափելու համար իրենց ստեղծած սարքից պահանջվում է 2 րոպե։

Սարքը գործում է հետևյալ կերպ. արյան նմուշը կաթեցվում է քարտի վրա, ինչից հետո այն փոխազդում է դրա վրա առկա քիմիական նյութերի հետ։ Այնուհետև օգտատերը սմարթֆոնով լուսանկարում է քարտը, ու մի քանի րոպեից հեռախոսի էկրանին կարդում պատասխանը։

Մասնագետները հույս ունեն, որ տեխնոլոգիան հասանելի կդառնա զանգվածային կիրառման համար արդեն մի քանի տարուց։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ